Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել - Երևանում կկայանա «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ) - Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված է խաղաղությունը. Շավարշ Քոչարյան - Գագիկ Ծառուկյանն Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից. «Կենտրոն»-ում ժողով է լինելու. Armtimes.com - Գառնեցի Շմավոնի ընտանիքը փորձանք է դարձել և՛ գյուղի, և՛ Գառնու ձորի գլխին

Forbes. Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենները. Սամվել Կարապետյանը 32-րդն է


samvel-karapetyan

Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների ամենամյա ցուցակը: Այն կրկին գլխավորում է  «Նովատեկ» ընկերության հիմնադիր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում է $18,4 մլրդ:

Թոփ 5 միլիարդատերերի ցուցակում են հայտնվել նաև «Սևերստալի» ղեկավար Ալեքսեյ Մորդաշովը ($17,5 մլրդ), Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը ($16,1 մլրդ), «Նովատեկի» բաժնետեր, Գյումրիում ծնված Գենադի Տիմչենկոն ($16մլրդ) և USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը($15,2 մլրդ):

Նշվում է, որ միլիարդատերերի քանակը Ռուսաստանում 77-ից հասել է 96-ի:

Այս ցուցակի 32-րդ հորիզոնականում է «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը, ում կարողությունը գնահատվում է 3,4 մլրդ դոլար:  Թեև նա նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջել է 4 հորիզոնականով, այնուամենայնիվ, նրա կարողությունը մեկ տարում ավելացել է 300 միլիոնով: