Արսեն Խոջոյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման


arsen xojoyan azatazrkvec

Անցյալ տարվա հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի 17-ամյա բնակչուհի Աստղիկ Հանիսյանի սպանության գործով ձերբակալված` նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրել է Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը:

Արսեն Խոջոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

Հիշեցնենք, որ նա գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին և հայրենիք էր վերադարձվել նույն թվականի ապրիլի 10-ին:

Գործով դատաքննությունը սկսվել էր մեկ ամիս առաջ: Վերջին խոսքում Արսեն Խոջոյանը ներողություն է խնդրել տուժող կողմից և նշել, որ զղջում է կատարվածի համար: