Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության կապակցությամբ


sas artak sargsyan

Հատուկ քննչական ծառայությունն այսօր քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության փաստի առթիվ։ Այս մասին մեզ հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք՝ սույն ձայնագրությունում լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակ» համար, իսկ ով ձայն չի բերի՝ կկորցնի աշխատանքը։

Թե ինչ հոդվածով է հարուցվել քրգործը, եւ ովքեր են դրանում ներգրավված՝ ՀՔԾ-ն կհայտնի վաղը՝ մամլո հաղորդագրությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: