Երևանում զինված անձիք «ՎՏԲ Բանկ»-ից հափշտակվել են շուրջ 8,5 մլն դրամ - «Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր - Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը - Քաղաքապետարան․ Կամո Արեյանը որոշել է խուզարկել կանանց - Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը - 18+ զրույց վարչապետի հետ - Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում - Պարզվել է ազգականների կողմից 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու շարժառիթը. 3 անձ ձերբակալվել է - Արա Աբրահամյանը «դաբրոն» տվեց. Սերժ Սարգսյանն արդեն «կարող» է վարչապետ դառնալ (տեսանյութ) - Մահացել է սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը

Կբացվի՞ աբխազական տրանզիտը. «Մոսկվան դեմ չէ». հավաստիացնում է Լավրովը


lavrov

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը Սուխումիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ Աբխազիայով դեպի Հայաստան տրանզիտային ճանապարհի վերականգնմանը: Լավրովի խոսքով՝ նշվածն իրականացնելու համար նույնիսկ առկա է իրավական հիմք: Հայկական կողմը ևս հայտնել է իր պատրաստակամությունն այդ հարցում: Դեմ չէ նաև Աբխազիայի նախագահը, ով պնդել է, թե դա բխում է իրենց շահերից, քանզի հավելյան բյուջետային եկամուտներ կապահովի: Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա այստեղ ևս խնդիր գոյություն չունի, քանզի վրացական կողմն իր լիակատար համաձայնությունն է հայտնել և ևս շահագրգռված է տարանցիկ այդ ուղու գործարկմամբ: Հավելյալ վերոնշյալին՝ առկա է նաև միջնորդ շվեյցարական կողմի մասնակցության շուրջ պայմանավորվածություն առ այն, որ շվեյցարական ընկերությունը կիրականացնի ողջ գործընթացի նկատմամբ հսկողությունը, որպեսզի գործընկերային հարաբերությունների դաշտում կողմերի միջև պահպանվի չեզոքություն և անաչառություն:

Հ.Գ. Թվում է, թե նշված շահագրգիր՝ 4 կողմերից և ոչ մեկը դեմ չէ Ռուսաստանից Աբխազիայի, ապա նաև Վրաստանի տարածքով Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման գործընթացն իրականություն դարձնելուն, սակայն, միևնույն ժամանակ, ռուս-վրացական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ կապված նույն աբխազական և հարավօսական հարցերի հետ, խոչընդոտները հաղթահարելը դեռևս այնքան էլ հեշտ գործ չէ»: