Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն այցելել է «Ելք» դաշինքի գրասենյակ


svitalski yelq

«Ելք» դաշինքի կենտրոնական գրասենյակում, դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Այդ մասին տեղեկանում ենք «Ելք» դաշինքի մամուլի հետ կապերի բաժնից։

«Դեսպանը շնորհավորել է «Ելք» դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։ Հանդիպման ընթացքում «Ելք» դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ներկայացրել են իրենց կարծիքը և գնահատականները նախորդ ընտրությունների վերաբերյալ և քննարկել առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական մի շարք հարցեր»,- ասված է դաշինքի տարածած հաղորդագրությունում։