Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ ԱՀ ՊԲ - «էս քիչ ա, ցեպդ տուր վզիդ». գրավատան աշխատակցուհին ավազակային հարձակման է ենթարկվել (տեսանյութ) - Փաստաբանների պալատի ղեկավարը՝ տեղի ունեցած միջադեպի մասին - Չինովնիկների դեմ հասարակության հաղթանա՞կ, թե՞ հերթական հուսախաբություն - Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը - Իսրայելի քայլերը Սիրիայում սադրում են Իրանին - Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը - Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է․ Թևան Պողոսյանը՝ Դավթաշենում ծառահատողի մասին - Նոր հարձակման դեպքում Հայաստանը ձեռնպահ չի մնալու, տա Աստված՝ չգա այդ օրը․ Վիտալի Բալասանյան․ Մեդիամաքս - Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական սահմանին

Հեքիաթ Շարմազանովի մասին


sharmazanov

Ասում են` Էդուարդ Շարմազանովը մինչև ուղն ու ծուծը հայ է, իսկ թե ինչո՞ւ են նրան որպես հույն ընդունում: Ասում են, որ նա պարզապես հնարամիտ է. որպես հույն` նա հայերի մեջ ավելի հայ է, հույների մեջ` իսկական հույն: Նա, ի դեպ, ամուսնացել է հայի հետ և որպես հույն հարգում է հայկական սովորույթները, որպես հայ` չի կարող այլազգի աղջկա հետ ամուսնանալ:

Ասում են՝ Շարմազանովը երջանիկ է իր երջանկությամբ, նա երբեք դժբախտ չի լինում, եթե լինում է, իսկ դա, սովորաբար, լինում է ընտրությունների գիշերը, դեմքն այնքան է այլակերպվում, որ անգամ հարազատ մայրը նրան չի ճանաչում` կանաչում է, սակայն լույսը բացվելուն պես նրան է զանգում Տիգրան Մուկուչյանը, և Շարմազանովը կրկին վարդագունում է:

Ասում են, որ նա նաև ազնիվ է, կենսագրության մեջ չի նշել, թե ծառայել է Հայոց բանակում, նա այդքան ազնիվ է, և հանրությունը նրան գնահատում է ըստ արժանվույն:

Կարող էր, չէ՞, գրել, թե ծառայել եմ Հայոց բանակում, գրավել է Ադրբեջանի ուղիղ կեսը, բայց չի գրել, չէ՞:

Սակայն նա նաև համեստ է, այս տարիներին ստացել է «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» մեդալները, և սա հիշեցում է, որ նա միշտ ՀՀԿ-ի առաջին շարքերում է` անգամ եթե քշեն այնտեղից, միևնույնն է, նա այնտեղ է, և ստիպված նրան թողել են այնտեղ:

Նա անկախ Հայաստանի խոսնակի հավիտենական հուշահամալիրն է:

Ի դեպ, նա «Գարեգին Նժդեհ» մեդալ է ստացել, թեև բանտերում չի եղել, մի կտոր հող իր հայրենիքի համար չի պահել, սակայն ասում են՝ նրա համար Նժդեհն էր միջնորդել, և նրան ՀՀԿ-ում չեն կարող մերժել:

Նման լեգենդներ են շրջում ՀՀԿ-ի «պադվալներում»:

Իհարկե, «չար լեզուներն» ասում են, որ հեռախոսով միջնորդողը Նժդեհը չի եղել, բայց նա զանգել է հեռախոսավարուհուն, ներկայացել է՝ «յա Գարեգին Նժդեհ, Շարմազանովին մի մեդալ տվեք»: Դե հեռախոսավարուհին էլ պատմությունից թույլ է եղել, ոտքերն էլ թուլացել են հուզմունքից, վազել է այնտեղ, որտեղ հարկն է, զեկուցել է, թե՝ «Նժդեհն է զանգել, սենց-սենց», դե նրանք էլ տվել են մեդալը:

Այդ կողմերում պատմությունից չլուտ-չփլաղ են` հո չէի՞ն դնի Նժդեհի կենսագրությունը մինչև վերջ կարդային, հասնեին մինչև 1955 թվականը:

Ի դեպ, նրա «չուզողներն» ասում են, որ նույն «օյինը» Շարմազանովը խաղացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալը ստանալու համար: Ասում են՝ Շարմազանովը զանգել է նույն հեռախոսավարուհուն և լոռվա բարբառով է խոսել, դե տիկինը տեղյակ է եղել, որ Օզանյանը Շապին-Գարահիսարից է, ենթադրել է, որ դա հենց տեղի բարբառն է և ասել է. «Բարև ձեզ, պարո′ն հայդուկապետ», նա էլ թե` «ես Անդրանիկն եմ, մի մեդալն ի՞նչ է, որ էս Շարմազանովին չեք տալի, է՜»:

Դե հեռախոսավարուհին մի կերպ իրեն գցել է մեծավորի սենյակը, զեկուցել, թե բա՝ սենց- սենց, մեծավորն էլ ասել է՝ եթե Անդրանիկն ինքն է զանգել, ուրեմն պետք է մեդալ տալ, ոչ թե մեդալ, հենց «Անդրանիկ Օզանյան» մեդալ, որ հայդուկապետը գոհ լինի ՀՀԿ-ից, և տվել են:

Ճիշտ է՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալը ստացել է որպես հույն՝ օտար ափերում հունական դեգերումների համար, և մեծավորները չեն էլ թողել, որ Նանսենը հեռախոսը վերցնի զանգի ՀՀԿ-ի հեռախոսավարուհուն, իսկ «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները ստացել է որպես հայ:

Ի դեպ, չար լեզուներն ասում են նաև, որ Շարմազանովին ԱԺ փոխնախագահ են նշանակել վախից, ասում են՝ նրա համար քիչ էր մնացել Վարդան Մամիկոնյանը զանգեր. նման խոսակցություններ էին շրջանառվում ՀՀԿ-ի «պադվալներում»: Նրան, սակայն, հապշտապ նշանակել են փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ:

Ասում են՝ դա տեղի է ունեցել ճիշտ ժամանակին, քանի որ Վարդան Մամիկոնյանն արդեն զորք էր հավաքել և գալիս էր Երևանի վրա:

Նրա հարձակումը մեր հեքիաթի հերոս Շարմազանովն է կանխել…

NEWSPRESS.am 

Լֆիկի մասին հեքիաթն՝ այստեղ

Գալուստ Սահակյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ