Հարսնացուն՝ Երևանից, փեսացուն՝ բանակից. Արցախում Սարգսյանների ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել (ֆոտո) - Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկայում - Ուշադրություն. որոնվում է (լուսանկար) - Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն - Անցնող շաբաթը՝ սահմանին - Մանուկները՝ հանուն մաքրության. շաբաթօրյակը՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում (ֆոտո) - «Կարող ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկրներից մեկը» - Գորիսում արկ է հայտնաբերվել - «Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով

Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը


grqer

Հայկական գրադարանային ասոցիացիան 2017 թվականի ապրիլի 17-23-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրվում է Հայոց բանակի կայացման 25-ամյակին:

Ծրագիրը մեկնարկել է ապրիլի 17-ին, «Հայոց բանակ 25» խորագրի ներքո:
Ազգային գրադարանային շաբաթին իրենց առանձին ծրագրերով մասնակցում են հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաև բուհական գրադարանները` անկախ գերատեսչական պատկանելությունից:

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում գրադարաններում կանցկացվեն հոբելյանական հուշ-հանդիսություններ, քննարկումներ, հանդիպումներ, մշակութային կարևոր տարեդարձերին նվիրված ցերեկույթներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ, այլ միջոցառումներ:

Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին:

Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից ավանդաբար իրականացվող մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի բարձրաձայնումը, համակողմանի, արդյունավետ ու համապարփակ լուծումների որոնումը:

Ազգային գրադարանային շաբաթը նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի կարևորմանը և դրանց նկատմամբ հետաքրքրության խթանմանն ու դրսևորմանը: Շաբաթը միաժամանակ նպատակ ունի արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում, որի ամենամյա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև արդյունավետ համագործակություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն գրադարանային գործում, գրադարան-հանրություն կապի ամրապնդում և գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորում:

Թիրախային խմբերն են` ընթերցողներ, գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական ոլորտների աշխատակիցներ, մտավորականներ:
Հայկական գրադարանային ասոցիացիա