Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ ԱՀ ՊԲ - «էս քիչ ա, ցեպդ տուր վզիդ». գրավատան աշխատակցուհին ավազակային հարձակման է ենթարկվել (տեսանյութ) - Փաստաբանների պալատի ղեկավարը՝ տեղի ունեցած միջադեպի մասին - Չինովնիկների դեմ հասարակության հաղթանա՞կ, թե՞ հերթական հուսախաբություն - Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը - Իսրայելի քայլերը Սիրիայում սադրում են Իրանին - Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը - Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է․ Թևան Պողոսյանը՝ Դավթաշենում ծառահատողի մասին - Նոր հարձակման դեպքում Հայաստանը ձեռնպահ չի մնալու, տա Աստված՝ չգա այդ օրը․ Վիտալի Բալասանյան․ Մեդիամաքս - Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական սահմանին

Պատճառն ամենևին էլ գումարը չէ. Դպրոցի տնօրենը՝ աշակերտների ինքնասպանության փորձի մասին


nersik eloyan

Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում տեղի ունեցած ինքնասպանության փորձը կարծես թե փակուղի է մտել: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ փոձում են գործը կոծկել ու «ջրվի, գնա»: Այս կարծիքին, սակայն, տնօրեն Ներսիկ Էլոյանը համամիտ չէ: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն ոստիկանությունը շարունակում է զբաղվել խնդրով, այլև շատ հարցեր կան, որոնք բարձրաձայնվել են նաև Կրթության և գիտության նախարարությունում, և հանգուցալուծման փուլում են:

«Բաներ կան, որոնց մասին ես որպես մանկավարժ չեմ կարող խոսել: Անպես չէ, որ ես տեղյակ չեմ կատարվածին կամ չգիտեմ պատճառների մասին, պարզապես ինձ թույլ չեմ տալիս՝ հրապարակվեն դրանք: Միակ բանը, որ կարող եմ վստահեցնել՝ տղաների արարքի պատճառն ամենևին էլ գումարը չէ…»,- ասաց Ներսիկ Էլոյանը:

Դիտարկմանը, որ քանի դեռ իրականությունը չի հրապարակվել, կարծիք կա, որ երեխաների հետ տարվող մանկավարժական աշխատանքները դպրոցում ճիշտ հիմքի վրա չեն դրված, տնօրենն արձագանքեց. «Գիտե՞ք, այս պարագայում ես նախընտրում եմ՝ իմ մասին բացասական խոսեն, քան ես բացեմ փակագծերը: Այդպես հիմա ավելի ճիշտ է»:

Նա նաև նշեց, որ տղայի հայրը որդու վատ վարքագծի պատճառով ցանկացել է դիմում ներկայացնել՝ տղային դպրոցից տանելու նպատակով, սակայն Էլոյանը թույլ չի տվել:

«Ասում եմ՝ եղբա՛յր, ո՞ւր պետք է տանես տղայիդ, ասում է՝ չգիտեմ, ասում եմ՝ դե ուրեմն երեխան մնում է մեր դպրոցում,- նշում է տնօրենն ու հավելում,- նա արդեն մերժված է, վատ վարքագծի համար մի քանի դպրոց է փոխել, գիտե՛ք. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի տղայի վիճակը, եթե նրան այստեղ ևս մերժենք… մենք բավականին աշխատանք ենք արդեն տարել ու պետք է շարունակենք աշխատել, ես թույլ չեմ տա, որ տղան վատ միջավայր ընկնի…»:

Հիշեցնենք, որ Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի բակում նույն դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում սովորող երկու անչափահաս փորձել են ինքնասպան լինել:  Տղաները ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:

Կատարվում է հետաքննություն:

Արմինե Մկրտումյան