Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

11 դպրոցը կարծես լինի Ռ.Ազիզյանի համակենտրոնացման ճամբարը. բաց նամակ՝ վարչապետին


monte melqonyani anvan tiv 11 dproc

Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Բաց նամակը Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներից անունից է: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի ՛ պարոն վարչապետ: Հաշվի առնելով Ձեր արդարացի մոտեցումը ՀՀ կրթության ոլորտին, այսօր մեր խոսքն ու խնդրանքը ուղղում ենք Ձեզ:

Մենք Մ.Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ծնողներ ենք, հասկանալի պատճառով չենք ցանկանում ներկայանալ:

Արդյո՞ք Դուք տեղյակ եք, թե ինչ է կատարվում Ռ. Ազիզյանի ղեկավարած դպրոցում: Այնտեղ իշխում է վախի, սարսափի, ստորացումների մթնոլորտ: Ոչ մի ուսուցչի չի լինում մոտենալ, ինչ-որ հարց տալ, բոլորը վախեցած այս ու այն կողմ են վազում: Եվ այդ ուսուցի՞չը պետք է կրթի 21-րդ դարի աշակերտին:
Բազմիցս դիմել են թաղապետարան և քաղաքապետարան, բայց ձայն բարբառո հանապատի…

Ռ. Ազիզյանը պարտադրում է կրել դպրոցական համազգեստներ, որի արժեքն է 5000-10000, դրանք աշակերտները կրում են զզվանքով, քանի որ անորակ են և 4 համար մեծ: Իրականում դրանց արժեքը չի գերազանցում 2000դրամը: 9-րդ դասարանցիները, որոնք արդեն ավարտել են դպրոցը, դպրոցին են թողել իրենց գնած համազգեստը, իսկ Ռ. Ազիզյանը այդ համազգեստները նորից վերավաճառում է մեր երեխաների վրա:

Արդեն 8 ամիս է աշակերտներից, մեկ օրվա ընթացքում, կայծակնային արագությամբ, ստիպողաբար հավաքվել է 7000դրամ, իսկ 1 դասարանցիներից 5000դրամ, որը իբր թե վինետկաների գումար է, իսկ մի՞թե դպրոցական վինետկաները այդքան թանկ կարող են արժենալ:

Դեռ անցած տարվանից 5-9 դասարանցիներից պարտադրաբար հավաքվել է 3000դրամ իբր բակում ծաղկանոցներ կառուցելու համար: Իսկ ծաղկանոցները դեռ չկան ու հարց է դրանք երբևիցէ լինելու են, թե ոչ:
Ծանոթներիցս մեկի որդին ավարտել է այս նույն դպրոցը և պատմում է, որ մեր «հարգարժան» տիկին Ռ. Ազիզյանը հրամայել է անբավարար նշանակել 11 աշակերտի և ի դեպ «2» նշանակվել են մատիտով, որից հետո ծնողներից պահանջելով կլորիկ գումար նշանակել է քննությունները:

Գիտեմ նաև, որ Ռ. Ազիզյանը վկայական (ատեստատ) է տվել դպրոց չհաճախող աշակերտի:

Ամենասարսափելին այն է, որ տնօրենը ուսուցչի վրա է վաճառում իր հագած, օգտագործած շորերը: Շորերի արժեքը սկսում 40.000ից, իսկ այն ուսուցիչը որը համարձակվում է մերժել գնել հագուստը ենթարկվում է երկարատև հալածանքների և վիրավորանքների:

Ոչ մի ուսուցչի չի թույլատրվում անգամ 1 րոպեով դուրս գալ դպրոցի դռներից դուրս (անձնական և ոչ անձնական հարցերով): Ռադիոհանգույցով բազմիցս ստորացնում է ուսուցիչներին, աշակերտներին հրահանգում է հետևել ուսուցիչներին, խոսում են նրանք արդյոք հեռախոսով, թե ոչ, իսկ եթե նկատեն, որ ուսուցիչը օգտվում է հեռախոսից անմիջապես հայտնեն այդ մասին տնօրինությանը: Աշակերտների մոտ վիրավորում է ուսուցիչներին, ռադիոհանգույցով ի լուր աշակերտներին հայտարարում է, որ այստեղ ուսուցիչ չկա, բոլորը ձրի փող ստացողներ են, սպառնում է այլևս չվճարել ուսուցիչների աշխատավարձը:

Տպավորությունը այնպիսին է, որ սա իր սեփական դպրոցն է և վճարում է սեփական գրպանից:

Տեսախցիկներ են տեղադրված ամենուրեք (չնայած, որ ինքն ունի իր լրտեսները, որոնք հետում են, թե ով ում բարևեց, ում հետ նստեց բուֆետում, ուր գնաց և ինչ շնչեց): Կարծես 11 դպրոցը լինի Ռ. Ազիզյանի համակենտրոնացման ճամբարը:

Ամբողջ դպրոցը ողողված է նորանշանակ դասղեկներով, ամեն տարի նույն դասարանը դասավանդում է մեկ այլ դասղեկ և գիտեք թե ինչո՞ւ, որովհետև նորանշանակ դասղեկները դասղեկության համար տնօրենին են վճարում 80.000դրամ: Ռ. Ազիզյանը, ամիսը մեկ նշանակում է մեթոդ-միավորման նախագահներ, մեկը մեկից «խելացի» փոխտնօրեններ:

Ի դեպ, եթե նրան մոտենում ես որևիցե խնդրանքով կամ հարցով, նա հայտարարում է, որ ինքը ՀՀ նախագահ՝ Ս. Սարգսյանի համակուրսեցին է և նրան ոչ ոք չի կարող ուղղություն ցույց տալ:

Ուսուցիչներին պարբերաբար պարտադրում է ստորագրել դատարկ թղթերի տակ, որի վրա հետո հավաքում է ցանկացած տեքստ:

Ոչ մի անգամ և ոչ մի ուսուցչի անաշխատունակության թերթիկի ներկայացնելու դեպքում(հիվանդության համար) չի վճարում նրանց հասանելիք գումարը, քանի որ տնօրենի հաշվապահը իր փեսան է, որը երբեք չի լինում դպրոցում, սակայն միշտ արժանանում է ոգեշնչող պարգևավճարների:

11 դպրոցում կան արտոնյալ ուսուցիչներ, որոնք երևի աչքի են ընկնում իրենց լրտեսությամբ, բայց ոչ աշխատանքով, որոնք տարին տասերկու ամիս պարգևատրվում են «Լավ» լուրեր հայտնելու համար: Դպրոցում տիրում է մենիշխանություն, ուզում է դասարան է բացում, ուզում է փակում է:

Աշակերտներ կան, որոնք չեն գալիս դպրոց, սակայն արգելվում է նշանակել նրանց բացակաները, քանի որ վերջում նրանք էլ պիտի մնացածի նման ավարտեն դպրոցը կլորիկ գումարի դիմաց:

Իսկ վերջում, եթե խոսքը գնում է կրթօջախի մասին, ասեմ այդ դպրոցում կրթությունը չունի որակ: Ուստի խնդրում ենք Ձեզ օգնել մեզ և այսուհետ տնօրեն նշանակել այնպիսի գիտակ և խելացի մարդու, ով կկարևորի գիտելիքը, ում համար բացարձակ արժեքը կլինի ուսումը և ոչ թե փողը: Փողը այս տնօրենի կուռքն է: Եթե քաղաքապետարանը, որտեղի աշխատողները Ռ. Ազիզյանի հարազատներն ու ծանոթներն են չի կարողանում լուծել այս հարցը, գուցե՞ այս դպրոցը անցնի նախարարության ենթակայության տակ:

Ուստի խնդրում ենք մեծարգո Կ. Կարապետյան մի անտեսեք այս չարիքը, չէ որ գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանք այդ դպրոցից ոչինչ չեն կարող սովորել, իրենց հետագա ապրելիք տարիների համար:
Եղեք մեր՝ ծնողներիս և ինչու չէ ուսուցիչների կողքի, մենք ունենք այսօր Ձեր աջակցության կարիքը:
Կանխավ շնորակալություն..

Մ. Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներ»,- ասված է բաց նամակում: