Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

Հովիկ Աբրահամյանն արշավում է քաղաքականություն


hovik-abrahamyan

Վերջին օրերին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին ձիու վրա է: Ժամանակ առ ժամանակ նա փոքրիկ ելույթներով և այցելություններով զգալ է տալիս իր ներկայության մասին:

Ինչպես գիտենք, միակ որդին` Արգամ Աբրահամյանը, հանուն որի նա փոխեց ՀՀԿ կրոնը «Բարգավաճով», 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է: Նա բարեհաջող կազմակերպեց որդու ընտրությունները և այսօր մասնակցում է հանրային միջոցառումների, և իրոք, հարց է առաջանում` ինչո՞ւ: Եվ այն, որ Հովիկ Աբրահամյանի անգամ ձեռքի շարժումները մամուլի էջերին էին` մի բան նշանակում է:

Ինչպես գիտենք, Արգամ Աբրահամյանն Արտաշատ քաղաքի քաղաքապետն էր, և այսօր նրա պաշտոնի համար թեկնածուների անուններ են շրջանառվում: Արտաշատը ռազմավարական քաղաք է մի քանի կլանների միջև, ով տնօրինեց այս քաղաքը` նրանն են բարձունքները:

Աբրահամյանները, որոնք գրեթե երկու տասնամյակ բռի մեջ էին պահում քաղաքը և մարզից հեշտ ու հանգիստ չեն հրաժարվի, սակայն տարածքում են Ավշարի Գրիգորյանները և, ի վերջո, «Գազի Հովոն»:

Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի հայտնությունը զգուշացում է թշնամիներին, որ թեև ինքը պարտված է, սակայն հո մեռած չի՞, որ Արտաշատը քթի տակից տանեն:

Չի բացառվում և, որ իշխանությունները դեմ չեն Արտաշատը թողնելուն, սակայն միայն Արտաշատ քաղաքը, իսկ ինչո՞ւ դեմ չեն, քանի որ եթե լուսաբանվում է Հովիկ Աբրահամյանի հանդիսավոր վերադարձը, նրա իմաստնությունները, ապա իշխանությունը հավանություն է տալիս:

Չի բացառվում նաև, որ դա նրանց սրտով չէ, սակայն նա Հովիկ Աբրահամյանն է, որը դարձավ Հայաստանի ԱԺ նախագահ և վարչապետ` ոչ մի տեղից: Իսկ այժմ նա նախկին վարչապետ է, նախկին ԱԺ նախագահ, և այժմ նրան կանգնեցնելը նույնը չէ, ինչ մխչյանցի Հովոյին կանգնեցնելը:

Կարծես թե իշխանությունների և Հովիկ Աբրահամյանի միջև բանակցություններ են գնում, որի արդյունքներն ի վերջո հայտնի կլինեն, սակայն այն, որ Աբրահամյանը հանձնվող չի, երևի արդեն հասկացել են:

NEWSPRESS.am