Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը, Լավրովը, Պեսկովը, Ժիրինովսկին ու Կիրկորովը՝ Արա Աբրահամյանի տարեդարձին (ֆոտո, վիդեո)


lavrov

Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանն օրերս նշել է իր ծննդյան 60-րդ ամյակը մոսկվայաբնակ միլիոնատերերի սիրելի կառույցներից մեկում՝ «Սաֆիսա» ռեստորանում:

Բարձրաստիճան պաշտոնյա հյուրերի ցանկում եղել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հոբելյանին մասնակցել է նաև Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս շնորհավորական ուղերձ է հղել Աբրահամյանին՝ տարեդարձի առթիվ:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Աբրահամյանի ծննդյան օրվա առթիվ մի քանի ժամով Մոսկվա է ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահին բեմից շնորհավորել են ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլայ Բասկովը և Ֆիլիպ Կիրկորովը:

Միջոցառման արդեն ավարտին սոցցանցերում հայտնվել են մի շարք հրապարակումներ հենց տարեդարձից: Դրանցից մեկը փոխանցում է Դմիտրի Պեսկովի և Վլադիմիր Ժիրինովսկիի շնորհավորանքները: «Պեսկովը մաղթեց Աբրահամյանին, որ նա վերջապես սովորի ռուսաց լեզուն, իսկ Ժիրինովսկին՝ որպեսզի Աբրահամյանի հաջորդ տարեդարձին Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, և հայերը վերադարձնեն Արարատը»:

ara abrahamyan lavrov

Peskov jirinnovski