Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ ԱՀ ՊԲ - «էս քիչ ա, ցեպդ տուր վզիդ». գրավատան աշխատակցուհին ավազակային հարձակման է ենթարկվել (տեսանյութ) - Փաստաբանների պալատի ղեկավարը՝ տեղի ունեցած միջադեպի մասին - Չինովնիկների դեմ հասարակության հաղթանա՞կ, թե՞ հերթական հուսախաբություն - Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը - Իսրայելի քայլերը Սիրիայում սադրում են Իրանին - Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը - Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է․ Թևան Պողոսյանը՝ Դավթաշենում ծառահատողի մասին - Նոր հարձակման դեպքում Հայաստանը ձեռնպահ չի մնալու, տա Աստված՝ չգա այդ օրը․ Վիտալի Բալասանյան․ Մեդիամաքս - Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական սահմանին

Թուրքիայի քաղաքական վերնախավի մոտեցումը Հայաստանին չի փոխվի. թուրքագետ


ruben safrastyan

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հաղթանակի գրանցումը սպասելի էր: Այս մասին նա հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ թուրքագետի՝ Թուրքիան երկիրը բաժանվել է երկու հատվածի. «Այն շրջաններում, որտեղ բնակչության կրթական ցենզը բարձր է, դեմ է քվեարկել փոփոխություններին, այն շրջանները, որոնք հետ են մնացել ժամանակակից զարգացումներից, կողմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին»:

Ինչ վերաբերում է քրդաբնակ շրջաններին, ապա Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է, որ թեև վերջիններս հիմնականում «դեմ» են քվեարկել, սակայն այդ թիվը կարող էր ավելի մեծ լինել:

Թուրքիայում սահմանադրության փոփոխությանը հիմնականում կողմ են քվեարկել արտերկրում բնակվող և քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիները: Նրանց ընդհանուր թիվը հասնում է 5 մլն-ի:

Թուրքագետի խոսքով՝ սահմանադրության փոփոխությամբ, նախ Թուրքիան ամեն ինչ կանի, որ Մերձավոր Արևելքի շրջանում քրդական ինքնավարություն չառաջանա: Ապա Էրդողանը Թուրքիան կկառավարի մինչև 2029 թվականը:

Անդրադառնալով Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ Թուրքիայի հարաբերություններին՝ թուրքագետը նկատեց, որ որքան էլ Եվրոպան դժգոհ է Թուրքիայում ավտորիտար ռեժիմի հաստատումից, նա երբեք չի կարող խզել հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Եվրոպան կօգտագործի Թուրքիային՝ որպես հակակշիռ: Բացի այդ, Թուրքիան հասկանում է, թե ինչ է տեղի ունենում և սկսում է դրանից իր օգուտները ստանալ: Այստեղ գնում է մեծ ռազմավարական և դիվանագիտական խաղ, որի մեջ ներգրավված է Թուրքիան»:

Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես հանրաքվեն կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է՝ փոփոխություններ սպասել պետք չէ. «Հայաստանին վերաբերող տեսակետից, կարծում եմ, եթե մոտակա ապագան դիտարկենք, ապա նոր երևույթներ Թուրքիայից սպասելն իմաստ չունի: Իմ կարծիքով՝ սպասել, որ Թուրքիան կգնա նոր քայլերի Հայաստանի հետ հարաբերություններում, անիմաստ է: Թուրքիայի քաղաքական վերնախավը ունի շատ թե քիչ ընդհանուր մոտեցում Հայաստանի հետ կապված, և այդպես էլ կմնա»: