Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը - ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև պատերազմն անխուսափելի է. փորձագետ - Ոստիկանները դարանակալել են բնակարանում և խափանել գողությունը (տեսանյութ) - Երևան-Սևան ճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ - Ինչպիսի մայիս է սպասվում. օդերևութաբանների կանխատեսումը - Հայաստանի սահմանադրական բարդույթը - ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի ամենախայտառակ թեկնածուն՝ Փոլադ Բյուլ-բյուլ օղլի - Սպասվում է Արդարադատության անարդար նախարա՞ր - Հա ի՞նչ անենք, դեպք ա, պատահել ա… Արարատ-Երևան գնացքի ուղևորները հրաշքով են փրկվել (ֆոտո) - Սերժ Սարգսյանը ԴԱՀԿ պետ է նշանակել

Հարության տոնի առթիվ դպրոցականներն ստացան Տեր Նորայր ավագ քահանայի օրհնությունը (լուսանկարներ)


ter norayr

Թո՛ղ Աստված Ձեր շնորհքներին ավելացնի Քրիստոնեական սերն ու հավատը, և պահապան օգնական լինի մեր բոլորի ընտանիքներին:

Այսպես օրհնեց Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի աշակերտներին՝ Հարության տոնին նվիրված միջոցառման ժամանակ:

36 dproc

ter norayr qahana

Տեր Նորայր ավագ քահանան հրավիրվել էր դպրոց՝ օրհնելու երեխաներին, ու Սուրբ Զատիկի տոնի համար նրանց պատրաստած սեղանը: Դպրոցի հենց մուտքի մոտ, խորհրդանշական հագուստներով ու աղ ու հացով դպրոցականները դիմավորեցին հյուրին, ով ավելի ուշ շրջեց դպրոցի բոլոր դասարաններով ու օրհնեց մանուկներին:

36 dproc arajinner

arajincine8

orhnanq

Յուրաքանչյուր դասարան յուրովի էր ներկայացել տոնին, սակայն մի բան բոլորի մոտ նույնն էր՝ զատկական սեղան, որ աչքի էր ընկնում տոնի յուրահատուկ կերակրատեսակներով: Կարմրաներկ հավկիթներ, չամչով փլավ, ձուկ, տապակած և հում կանաչեղեն, տոպրակով հատիկավոր քաղցրավենիք` հյուրերին հյուրասիրելու համար:

zatikdproc zatik
Ամեն դասարան մտնելով՝ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը լսում էր «Օրհնեցե՛ք, Տե՛ր հայր», ի պատասխան որի՝ քահանան արձագանքում էր. «Աստվա՛ծ օրհնի», որին էլ հետևում էր  Տերունական աղոթքը:

Angeli dasaran

meronq

Պատրաստված աշակերտները հոգևոր հորը ներկայացրեցին այն ամենն, ինչ գիտեն Զատկի ու Հարության տոնի հետ կապված:

Նրանք նշեցին, որ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, քանի որ ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը:

vahan vahag

Angel

gagik
Ավագ քահանա Բաղդասարյանը համբերատար լսելով բոլոր մանուկներին՝ իր հերթին տվեց նոր մեկնաբանություններ և հորդորեց դպրոցականներին սիրել ու վստահել միմյանց, ինչպես Քրիստոսը սիրեց բոլորին:

nahapetyan

laura

qahana
«Վատը տեսնում ես այն ժամանակ, երբ սերը չկա ու դատարկություն է: Ամեն ինչ սկսվում է, երբ մենք փորձում ենք միմյանց սիրել ու հավատալ»,-նկատեց քահանան:

nune xazaryan
Դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանին հրավերքը չմերժելու և Աստծո օրհնությունը դպրոցականներին բերելու համար:

 

Արմինե Մկրտումյան