Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

Սուրբ Զատիկը՝ մանուկների ընկալմամբ (լուսանկարներ)


handes alex

Գարնանային գեղեցիկ տոները մեկտեղված՝ ներկայացվեցին մանուկների միջոցով: Երևանի Արաբկիրի թիվ 23 մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ դաստիարակ Լիլյա Մելքոնյանի նախաձեռնությամբ, հանդես եկան գեղեցիկ միջոցառմամբ: Նրանք շնորհավորեցին մայրերին գարնանային տոնի առիթով ու ներկայացրին Սուրբ Զատիկի տոնն ու խորհուրդն՝ իրենց ընկալմամբ:

новый коллаж

Սակայն մինչ այդ, ռուսերենի ուսուցչուհի Գայանե Վլադիմիրովնայի ղեկավարությամբ, ծնողները ներկա գտնվեցին ռուսաց լեզվի բաց դասին:

handes 1

Իրենց լեզվի իմացությամբ ու բառերը ռուսերենով պարզ ու հստակ արտահայտելու ունակությամբ ավագ խմբի սաները հիացրին ներկաներին:

 

alexik

handes

Նրանք բավականին վարժ ռուսերենով կարողացան առանձնացնել գույները, միրգ ու բանջարեղենը, վայրի և ընտանի կենդանիները, երկրաչափական պատկերները, մարդու մարմնի մասերն ու անսխալ և ամբողջական պատասխանել իրենց ուղղված բոլոր հարցերին:

Բացի այդ, նրանք ռուսերենով պատմեցին իրենց ներկայացված բնանկարները:

Բաց դասին հաջորդեց գարնանամուտը… Գարնանային զարթոնք, անթիվ շողեր, թարմություն, ջերմություն, վայելքներ ու հաճելի պահեր:

kakach

Պարուսույց Անուշ Ղարիբյանի ջանքերով, երեխաները հանդես եկան գեղեցիկ ու ինքնատիպ պարային համարներով: Սպիտակ պաստառների օգնությամբ նրանք կազմեցին մայր բառը (мама) և շնորհավորեցին իրենց մայրերին:

mama 1

Երաժշտության դաստիարակի օգնությամբ էլ երեխաները երգեր ձոնեցին իրենց մայրերին:

Նրանք ներկայացրին նաև Զատիկի տոնն ու ներկված ձվի խորհուրդը: Պատմեցին՝ ինչպես, ինչու և երբ են սկսել նշել Սուրբ Հարության տոնը:

alex

zatik

axjikner

Շնորհակալություն հայտնելով իր մանկավարժական անձնակազմին՝ հրաշալի միջոցառում կազմակերպելու համար, մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովիկյանը նկատեց, որ երեխաների հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքներն իզուր չեն անցնում, դրանք տալիս են իրենց պտուղներն ու ամուր հիմք դնում սաների գիտելիքի հետագա ամրապնդման համար:

astxik hovikyan

mankavarjner
«Մենք այս արդյունքն այսօր ունենք՝ և՛ մանկապարտեզի կոլեկտիվի, և՛ ձեր շնորհիվ, հարգելի՛ ծնողներ: Մենք բոլորս էլ այդ ամենը սիրով ենք անում, քանի որ անում ենք մեր փոքրիկների համար…»,- նկատեց տնօրենը:

lilya
Ծնողներն իրենց հերթին նշեցին, որ հերթական անգամ համոզվում են՝ իրենց երեխաների մանկապարտեզի ընտրության հարցում չեն սխալվել:

Արմինե Մկրտումյան