«Ժամանակ». «Արտակ Սարգսյան-2». նոր ձայնագրություն է հայտնվել. ո՞վ է թիրախում


dzaynagrich

«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ «ՍԱՍ Գրուպ»-ում ՍԱՍ-ի Արտակի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությունը միակը չէ:

Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները տարատեսակ կոմպրոմատներ ունեն ռեյտինգային բոլոր թեկնածուների դեմ՝ նրանց ամբիցիաներն ու հնարավոր անզուսպ պոռթկումները զսպելու համար:

Չի բացառվում, որ շատ մոտ ապագայում, մինչև ՀՀԿ խմբակցության ճշգրտումը, նորանոր այդպիսի ձայնագրություններ ի հայտ գան:

Ի դեպ, երեկ ուշ երեկոյան համացանցում հայտնվեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ձայնագրությունը, որտեղ նա ընտրողներին համոզում է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Համոզելու մեթոդները չեն զիջում ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի մեթոդներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում