Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

Մսի վաճառակետերին պիտակներ կտրվեն (լուսանկար)


mis

Այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ, հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Դրանք կիրազեկեն հանրությանն այն մասին, որ այդ խանութներն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգ և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով և այլն, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ:

msi iracman pahanjner print

msi iracman pahanjner print

Տեղեկատվական այդ պիտակների առակայությունը նաև փաստում է, որ տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության և որ դրա անվտանգությունը երաշխավորված է:

Պիտակները տրամադրվում են տնտեսավարողների դիմումի հիման վրա՝ Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով: Պարբերաբար իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում՝ ժամկետը կարող է փոփոխվել: Նյութի աղբյուրը`http://hayastan24.com/?p=12425&l=am