Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել - Երևանում կկայանա «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ) - Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված է խաղաղությունը. Շավարշ Քոչարյան - Գագիկ Ծառուկյանն Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից. «Կենտրոն»-ում ժողով է լինելու. Armtimes.com - Գառնեցի Շմավոնի ընտանիքը փորձանք է դարձել և՛ գյուղի, և՛ Գառնու ձորի գլխին

Շատ ուրախ եմ. Սթինգը գոհ է երկրպագուների՝ Մխիթարյանին նվիրված երգից


Henrikh mkhitaryan sting

Բրիտանացի հայտնի երգիչ Սթինգը BBC-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կողմից հնչող իր՝ Englishman in New York երգին, որը երկրպագուները նվիրում են Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Յունայթեդի ֆաները երգում են, իհարկե, փոփոխված տարբերակով՝ “Whoa Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian” (Հոա, Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):

Հայտնի երգիչը նշել է, որ ինքը տպավորված է եղել այն բանից, որ երկրպագուներն օգտագործել են իր երգը՝ նվիրելով այն Հենրիխ Մխիթարյանին:

«Ես շատ ուրախ եմ այդ առթիվ: Ինձ դուր է գալիս՝ ինչպես են երգերը վերադառնում ու վերականգնվում՝ տարբեր նպատակների համար: Դա ևս շատ լավ է: Որպես երգահան՝ ես կարծում եմ՝ դա մի արտառոց բան է՝ ինչպես են այդ երգերը հասնում մարդկանց լայն զանգվածների, և հանկարծ նրանք նույն բանն են երգում»,- ասել է երգիչը: