Խորապես ցնցված էի. Մխիթարյանը՝ Դորտմունդի պայթյունի մասին (լուսանկար)


henrikh-mkhitaryan-theteleghaphin-tvacharcazruycum-xoselen-hamlet-mxitaryanimasin

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով զորակցություն է հայտնել իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»:

«Խորապես ցնցված էի անցած գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որը շատ հատուկ տեղ ունի իմ սրտում: Ուզում եմ աջակցությունս ուղարկել Դորտմունդ, երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Դորտմունդում պայթյուն է որոտացել, որից տուժել է «մեղուների» ավտոբուսը. վնասվածք է ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան: Պայթյունի պատճառով հետաձգվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումը, որը կկայանա այսօր:

borussia