Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է… Սիմոն Մարտիրոսյան


simon martirosyan

«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում»:

Այդ մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում: Նա նշել է նաև, որ Եվրոպայի առաջնությունը դիտարկում է որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն:

«Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:

Հայաստանի հավաքականի կազմում վեց ծանրորդ է եղել: Միավորների հաշվարկով հավաքականը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

«Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը և քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,-ընդգծել է Սիմոն Մարտիրոսյանը: