Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել - Երևանում կկայանա «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ) - Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված է խաղաղությունը. Շավարշ Քոչարյան - Գագիկ Ծառուկյանն Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից. «Կենտրոն»-ում ժողով է լինելու. Armtimes.com - Գառնեցի Շմավոնի ընտանիքը փորձանք է դարձել և՛ գյուղի, և՛ Գառնու ձորի գլխին

Չծառայած դասախոսները զինվորական նախնական պատրաստվածություն կանցնեն


eph

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ԵՊՀ դասախոսների և գիտաշխատողների համար ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացնի քառօրյա դասընթաց: Այն համալսարանականներին հնարավորություն կտա ստանալու գիտելիքներ զենքի կիրառման, դրանց առանձնահատկությունների և առաջին բուժօգնության հիմունքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ-ից:

4-ժամյա դասընթացների ընթացքում ծրագրի մասնակիցները կտիրապետեն զենքին, կիմանան հակառակորդի մարտավարությունը, ինչպես նաև մարտի դաշտում կկարողանան առաջին բուժօգնություն ցուցաբերել: Ծրագիրը մշակել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը: Մարտական պատրաստության բարձրացմանը միտված դասընթացները կանցկացվեն Նուբարաշենի Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում: Դասընթացի առաջին երկու պարապմունքները կրելու են տեսական բնույթ, որին հաջորդելու են գործնական պարապմունքները: Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը ակնկալում է ծրագիրը դարձնել պարբերական, իսկ այժմ այդ հնարավորությունը ստացել են մինչև 40 տարեկան 40 դասախոսներ և գիտաշխատողներ: