Օտարերկրյա բուհերում սովորելու մրցույթում հաղթել է 31 դիմորդ


dimord

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով 15, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 33 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ:

Բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել 5, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 22 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հայտարարված մրցույթին ներկայացված դիմումները և արդյունքներն ըստ երկրների բաշխվել են հետևյալ կերպ. բակալավրի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն-7 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն-4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա-4 դիմորդ (հաղթող է ճանաչվել մեկը), մագիստրոսի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն — 11 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն — 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա — 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Վրաստան – 9 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), ասպիրանտուրայի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն — 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը)¸ Ռումինիա — 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն — 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող):