Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Երկրի վերածնունդը ապահովող առաջարկ է. Աշոտ Գրիգորյանի արձագանքը՝ Ծառուկյանի ներդրումային ծրագրին


ashot grigoryan gagik carukyan

EU-ASIA Business Finance Center Holding-ի և Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի Հայաստանում ներդրումային ծրագրի շուրջ արված հայտարարությանը:

EU-ASIA Business Finance Center Holding-ի և Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ողջունում է պարոն Գագիկ Ծառուկյանի Հայաստանում 15 մլրդ դոլար ներդրումային ծրագրի շուրջ արված հայտարարությունը:

Հոկտեմբերին հոլդինգի և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում մի քանի մլրդ եվրո ներդրումներ կատարելու ծրագիրը, որտեղ ներկայացվել էին, ըստ մեզ, այն կենսական, կարևոր խնդիրների լուծումները, որոնց պահանջարկը կարծես Հայաստանն առավելագույնս ունի:

Այսօրվա ՀՀԿ-ական ռեժիմի թեթև ձեռքով և ոչ արհեստավարժ աշխատանքի հետևանքով Հայաստանը դուրս է մնացել բոլոր միջազգային կարևորագույն, խոշորագույն ծրագրերից:

Հոլդինգի առաջարկի մեջ առաջնայինը նոր «Մետաքսե ուղու» իրականացումն էր, որի հետագիծը սկսվում էր Չինաստանում, անցնում Իրանով, Հայաստանով, Վրաստանով և Փոթի նավահանգստով կապվում Սև ծով-Դանուբ՝ ծով-գետային փոխադրամիջոցների շնորհիվ Սլովակիայի նավահանգիստների հետ (Բրատիսլավա, Կոմարնո):

Այս ծրագիրը ոգևորությամբ է ընդունվել Սլովակիայի կառավարության կողմից և լավ արձագանք է ստացել Չինաստանի SILK ROAD CHAMBER OF INTERNATIONAL COMMERCE (SRCIC) կազմակերպության կողմից (նույնը վերաբերվում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու անհրաժեշտ հատվածների ֆինանսավորմանը): Ինչ վերաբերվում է Իրանին, Հայաստանին և Վրաստանին, բնական է, որ նրանք հոտնկայս պիտի ընդունեն միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների նոր, չափազանց շահավետ առաջարկը (սա Չինաստանը Եվրոպային կապող ամենակարճ և ամենաարագընթաց ուղին է):

Կողմերը պատրաստ են նույնիսկ ֆինանսավորել Հայաստանում երկաթգծի պակասող հատվածը, որն ըստ նախնական գնահատականների կազմում է մոտ 3,2 մլրդ դոլար:

Մյուս կարևորագույն ծրագիրը, որը իրականացվում է հոլդինգի կողմից գազի տարանցիկ տեղափոխումն է Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով և հնարավոր SWAP վաճառքի իրականացումը Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Այս ծրագրի իրականացման վրա ևս հոլդինգը ինտենսիվ աշխատում է:

Հաջորդ կարևորագույն խնդիրը հոլդինգի կողմից Նաիրիտի վերականգնումն է, որի շուրջ այսօրվա կառավարության կողմից համաձայնություն չստանալու հետևանքով կրքերը բորբոքվել են:

Ըստ հոլդինգի և ֆորումի նախագահ պարոն Գրիգորյանի՝ Նաիրիտի վերականգնումը մեր տնտեսության վերածնունդ է նշանակում:

Հոլդինգի նախագահը հայտարարում է, որ Ծառուկյան և ՕՐՕ դաշինքների ընտրություններում հաղթանակ գրանցելու դեպքում՝ հոլդինգը միանում է նրանց իր այս և մյուս կարևոր ծրագրերի ֆինանսավորմամբ, ներգրավելով և սփյուռքի ներդրումային ներուժը և հսկայական թվով օտարերկրյա շահագրգիռ ընկերությունների ֆինանսական ներդրումային պոտենցիալը:

Մենք կարծում ենք, որ այս դաշինքների և հատկապես պարոն Ծառուկյանի արհեստավարժ համագործակցության պայմաններում մեզ կհաջողվի նրա կողմից հայտարարված 15 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերը ոչ միայն սատարել, այլ նաև ընդլայնել ֆինանսավորման ծավալները:

Եվս մեկ անգամ ողջունում ենք պարոն Ծառուկյանի այդ փայլուն և երկրի վերածնունդը ապահովող առաջարկը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ միանում ենք դրան և պատրաստ ենք ամբողջովին նվիրվելու այդ ծրագրի իրականացմանը:

EU-ASIA Business Finance Center Holding-ի
և Եվրոպայի Հայկական Միությունների
Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյան
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
30.03.2017
Բրատիսլավա, Սլովակիա