Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Հայրենիքը վաճառելու կոչ է. Աշոտ Գրիգորյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին


ashot grigoryan levon ter petrosyan

ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս կատարած հայտարարությունն Ադրբեջանի հետ զիջումներ անելու հարցում պետք է ընկալել որպես պետական դավաճանություն:

Ոչ միայն ողջ եվրոպահայությունը՝ այլև համաշխարհային հայ սփյուռքը, մեկ մարդու պես, զայրացած է Հայաստանի հիմքերին խփող և ի սկզբանե անբարոյականություն որդեգրած, արտաքին ուժերին ծախված ու դրսից թելադրված հրամանները կատարող այս անձի լկտի և անիմաստ գործողությունների վրա:

Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղը մերն է» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսներով դարձավ իշխանության տեր, հետո հիմնելով երկրում քրեաօլիգարխիկ համակարգ և ծառայելով օտարերկրյա ուժերին՝ նա հասավ այնպիսի բացասական արդյունքի, որ ստիպված եղավ փախչել իշխանությունից:

Ավելի քան մեկ ու կես տասնամյակ հայտնվելով լուսանցքում՝ այսօր այս անսկզբունքային էակը կրկին քաղաքականության մեջ իր փոքրիկ տարածքն ապահովելու նպատակով, ևս մեկ անգամ հրապարակավ հայրենիքը վաճառելու կոչ է անում:

Հիշում եմ տարիներ առաջ Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ (Կրինիցա) ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ պատրաստ է մեկ մլրդ դոլար ներդնել Արցախում, եթե Արցախը վերադարձվի Ադրբեջանին: Հայաստանի պատվիրակությունը հստակ հնչեցրեց պատասխանը. մեր երկիրը փողով չի վաճառվում և մեր ազգի հատկանիշների մեջ հակառակորդին ծախվելը բարոյական կատեգորիա չէ:

Այս հայտարարությունը, պարզվեց, որ չի տարածվում լևոնտերպետրոսյանների վրա:

Կարծում եմ, որ նրա շահամոլության մոլուցքը և շահադիտական նպատակներով այսօր Սերժ Սարգսյանի խորտակված նավակին միանալն ու ազերիների շահերին ծառայելը կանխագուշակում է այս այսպես կոչված «քաղաքական գործչի» վերջնական մահը:

Դժվար է գտնել հայության մեջ գոնե մեկ քաղաքական ուժ, որը կսատարի պետական դավաճանությունը:

Սփյուռքը, Հայաստանը և Արցախը միահամուռ պետք է պատասխանեն այս ազգադավ գործչին և իսպառ կասեցնեն մեր երկիրը թշնամուն ծախելու նրա և ՀՀ նախագահի հետ, համատեղ ջանքերով կազմակերպված, քաղաքական գործընթացները:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյան
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
29.03.2017
Բրատիսլավա, Սլովակիա