Հարսնացուն՝ Երևանից, փեսացուն՝ բանակից. Արցախում Սարգսյանների ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել (ֆոտո) - Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկայում - Ուշադրություն. որոնվում է (լուսանկար) - Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն - Անցնող շաբաթը՝ սահմանին - Մանուկները՝ հանուն մաքրության. շաբաթօրյակը՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում (ֆոտո) - «Կարող ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկրներից մեկը» - Գորիսում արկ է հայտնաբերվել - «Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով

Հեքիաթ Լֆիկի մասին


samvel alexanyan

Ժուկով ժամանակով մի երկրում ապրում էր մի մարդ, նա մի քիչ դժվարությամբ էր ծնվել, ասում են՝ քիթն էր խանգարել, սակայն ծնվել էր։ Անկեղծ ասած` նա ցանկացել էր միայն ինքը ծնվեր, սակայն պարզվել էր, որ մարդկությունը ևս գոյություն ունի, ու դա նրանից կախված չէ, և նա մարդկությանը թույլ էր տվել բնակվել Երկիր մոլորակի վրա։

Ասում են՝ այդ մարդը շաքարավազ է սիրել այնքան, գրպաններն էլ լցրել է շաքարով և երբ հասկացել է, որ առանց շաքարի կյանք չունի՝ որոշել է շաքարի գործ անել։

Ասում են՝ բարի մարդ էր, թեև գլխի չափսերը պատկառանք են ներշնչել, սակայն միջուկի հարցում բախտը չէր բերել, սակայն այդ հանգամանքը չէր խանգարել շաքարավազի գործին։

Իսկ թե ինչու հենց սկզբից շաքարի գործ չարեց՝ այժմ չի մտաբերում․ գնում էր շաքար բերեր՝ կրծկալներ բերեց․ այլ բան չմտածեք՝ միջուկի խնդիր էր, նա շատ արագ կարողացավ հասկանալ, որ կրծկալներ ասելով բերանդ չի քաղցրանա ու սկսեց շաքարի գործը։

Ու կանացի բարեմասնությունների աքսեսուարից նրան հիշատակ մնաց տիտղոսը՝ «Լֆիկ» և երևի մոլորակի վրա որևէ տղամարդ այդպես հպարտությամբ չի կրում կանացի աքսեսուարի տիտղոսը, ինչպես նա։ Չար լեզուները նրան «Լֆիկ» են ասում, իսկ նրան հարգողները՝ «պարոն Լֆիկ», և նա այժմ համայն մարդկությանը հայտնի է լավագույն դեպքում «Լֆիկ Սամո» տիղոսով։ Երևի Երկիր մոլորակի վրա կանայք որևէ տղամարդու այդպես չեն գնահատում, ինչպես «պարոն Լֆիկին»։

Եթե մի պահ հանգիստ թողնենք կանացի բարեմասնությունների գծով մասնագետ-գործարարին, հիշենք նրա զինվորական սխրանքները։ Ի դեպ, ովքեր Արցախում կռվել են Լֆիկի «բրիգադում», մի մասը պնդում է, որ նա չի կռվել իրենց շարքերում, անգամ առաջնագծում չի եղել, մյուս մասն ասում է, որ նա թիկունքում էր, մի մասն էլ ամեն անգամ տարբեր բաներ է պատմում։ Այնպես որ՝ նա դարձել է Արցախյան ազատամարտի Դոն Կիխոտ-հանելուկը․ նա կռվել է, չգիտի՝ որտեղ, մարտնչել է, չգիտի՝ ում դեմ, պատերազմել է և անգամ տեղյակ չի եղել, թե ում կամ ինչ պատերազմ է կամ պատերա՞զմ է ընդհանրապես։ Մի բան հաստատ է՝ ազերիները վախեցել էին, որ իրենց երկրում էլ շաքարի ներկրման մենաշնորհ կլինի ու վախից մի քանի կիլոմետր նահանջել էին։ Եվ սրանով Լֆիկի սխրանքներն ավարտվել են։

Հասկանալով, որ պատերազմ-պատերազմ գոռալով հեռու չես գնա՝ նա վերադարձել էր իր կրծկալներին, նաև իրեն փորձել բազում ասպարեզներում և քանի որ չուներ որակավորումներ՝ լավագույն արտադրանք ունենալու, սկսել է ռեզինից օղի թորել, շաքարավազը սոդայով հարստացնել, ժամկետանցը սարքել ժամկետավոր, հինը վերածել թարմի, նիհարին չաղացնել, տգեղին՝ սիրունացնել։ Եվ, իրոք, Լֆիկը բարգավաճել է Հանրապետությունում։

Սակայն ջրի բերած-ջրի տարած․ աշխատել-աշխատել է, սակայն հարստությունն այդպես էլ նրան բաժին չի հասել, ասում են՝ կողակիցը քթի տակից տարել է, դե քիթն էլ պատկառելի էր և կանացի բարեմասնությունների ծածկույթի առուվաճառքով զբաղվողը պարզապես չի տեսել՝ ինչ է կատարվում քթի տակ։

Եվ կողակիցը նրան թողել է ձեռնունայն, նա Լֆիկի 7 երեխան ուներ, պահել էր պետք, իսկ «պարոն Լֆիկն» անգամ մեքենա չուներ․ արել-դրել էր՝ դափ-դատարկ նստել ուրիշի մեքենան։

Սակայն նա ուներ աշխատելու ցանկություն և մի օր կողակցի կամոք դարձել էր պատգամավոր։ Ի դեպ, պատգամավորի կենսագրությունն այնքան սուղ է, թվում է՝ ԱԺ-ում նրանից փող են ուզել՝ կենսագրությունը ճոխացնելու համար, նա էլ թե՝ չէ, ես կաշառք չեմ տալիս, ազիզ ջան, փողը մոտս չի, «ազիզ ջանը» վիրավորվել է և նրա կենսագրությունը պատկառելի կրճատել։

Հիմա, թե նա որտեղից է սերում, ով էր կամ ինչ ունեցվածք ուներ՝ մինչ հափշտակությունը՝ գտնել հնարավոր չէ, անգամ արխիվներում չկա։ Տեղաշարժվելու համար նրան է մնացել ավանդական 11 համարի տրոլեյբուսը, կինը, ով պահում-շահում է նրան և նրա երեխաներին և կանացի բարեմասնությունների աքսեսուար-տիտղոսը։

NEWSPRESS.am 

Գալուստ Սահակյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ