Ադրբեջանը «նավթային կախվածությունը» բալանսավորում է լոգիստիկայի միջոցով. քաղաքագետ - Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ) - Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը ՆԱՄ-ում (լուսանկարներ) - Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը - Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը - Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ գրասենյակ - Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու - Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար) - ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է - Սպասվում է քամու ուժգնացում

Հերթական ստացված վարկն ու կիսատ մնացած աշխատանքները. Գյումրիի նոր ջրագծերի ոդիսականը շարունակելու է մեկ այլ ընկերություն


hertakan stacvac varknukisat mnacac ashxatanqnern shirakimarz jragcer velajur ynkerutyun qaxaqapet samvel balasanyan

Մոտ 4 տարի է՝ Գյումրիում գերմանական KFW գերմանական բանկի աջակցությամբ արդիականացվում են քաղաքի ջրագծերը: Թեև ծրագրի մեկնարկի ժամանակ նշվում էր, որ մինչև 2018 թվականը բոլոր ջրագծերն ու կոյուղագծերը կնորացվեն, բայց այս տարիների ընթացքում, կատարվել է ջրագծերի նորացման մեկ երրորդ մասը միայն: Իսկ կոյուղագծեր նորացնելու համար ոչինչ չի արվել: Միայն 6 ամիսը մեկ նախագիծ ու նախահաշիվ էր փոխվում:

Այս տարիների ընթացքում ջրաշինարարները ջանք չխնայեցին՝ քանդելու Գյումրիի փողոցները: Փողոցի ձախից, աջից, մի քանի անգամ փորեցին, ամիսներով թողնելով հողակույտերը: Իսկ աշխատանքն ավարտելուց հետո ջրաշինարարը փողոցն իբր նախկին տեսքին էր բերում, բայց միայն մասնակի, ինչպես գյումրեցիներն էին ասում՝ «մեծ փոսի մեջ պուտըմ ասֆալտ կկաթցնեին, էն էլ անձրևից հետո ամոթից գետինը կմտներ ու հողը փողոցով կլողնար, բայց ըդոր դիմաց 24 ժամվա ջուր դաժե չունեցանք»:

Նախորդ տարի Շիրակ ջրմուղ կոյուղի ընկերությունը հանձնվեց կառավարությանը, որն էլ 15 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրվեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչ Արամ Սահակյանը նշեց, որ իրենք ներդրումներ են կատարելու՝ նորացնելու են ջրագծերը, որ 24-ժամյա ջրամատակարարում ապահովեն: NEWSPRESS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք այդ աշխատանքները չէի՞ն կատարվելու գերմանական բանկի ֆինասավորմամբ, ընկերության ներկայացուցիչը կա′մ անտեղյակ էր, կա′մ ինչ-որ բան էր թաքցնում. «KFW ծրագիրը երկու փուլ արվել է, արդյունքները դեռ կհետազոտենք, իսկ գերմանական բանկի հետ համագործակցությունը ռազմավարական խնդիր է, ես չեմ կարող պատասխանել՝ կշարունակվի՞, թե՞ ոչ, բայց նախորդի նախագծերով չենք առաջնորդվելու»:

Ստացվում է, որ գերմանական բանկից վերցված վարկը ծախսվել ու կատարվել է աշխատանքների միայն մի փոքր մասը, իսկ Գյումրիի տարբեր թաղամասերում հին ու նոր խողովակաշարերից ոչ մեկում ջուր չկա: «Սուտլիկ որսկան» հեքիաթի պես, տուն մտնող երկու ջրագիծ կա, բայց նորում՝ ջուր չկա, հինն էլ ցամաքել է:

24 ժամյա ջրամատակարարում չլինելու մյուս պատճառն էլ վթարներն են: Քաղաքի մայր ջրատարը վթարվել էր, ու ամբողջ քաղաքը զրկվել էր ջրից: Սա էլ նախորդ ջրաշինարարների կատարած թերի աշխատանքի արդյունքը համարեց Գյումրիի քաղաքապետն ու թերացումների մի ամբողջ ցանկ ներկայացրեց:

Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչ Արամ Սահակյանը նշեց, որ ընդհանուր սակագին է սահմանվել ու հավելյալ աշխատողներ չեն ընդունում, որ ջրի գինն առայժմ չբարձրանա:

NEWSPRESS.am