Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Տեսնում ենք, թե ինչպիսի խմորումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում». ԳԱԼԱ


gaxaparakic liberalner alyans kusakcutyun voroshum kayacrel chmasnakcel xorhrdaranakan yntrutyunnerin xmorumner qaxaqakan dashtum

«Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը 2016 թվականին ծնվեց Գյումրիում: ԳԱԼԱ հեռուստաընկերության համակարգող կենտրոնի անդամների նախաձեռնությամբ` ստեղծվեց կուսակցությունը, որը որոշեց մասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: Միաժամանակ նշվում էր, որ հետագայում մասնակցելու են Ազգային ժողովի ընտրություններին:

Գյումրիում ՏԻՄ ընտրություններում հավաքած ձայներին համապատասխան՝ կուսակցությունն ստացավ ավագանու 4 անդամ ունենալու իրավունք, թեև կուսակցությունն ավելին էր սպասում գյումրեցիներից ու ընտրություններից:

Մի քանի օր էր՝ կուսակցությունում բուռն քննարկումներ էին, վարչության անդամները որոշելու էին՝ մասնակցելո՞ւ են արդյոք խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:

NEWSPRESS.am-ի թղթակիցը ԳԱԼԱ կուսակցության մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանից փորձեց պարզել` արդյոք ընտրություններին մասնակցության հստակ որոշում ընդունե՞լ է կուսակցությունը:

«ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամների մեծամասնության քվեարկությամբ որոշում է կայացվել՝ չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Վարչության յուրաքանչյուր ներկայացուցիչ իր հիմնավորումն է նշել նիստի ընթացքում: Ստեղծված քաղաքական իրավիճակում պարզապես զերծ կմնանք այդ պրոցեսների մեջ ներգրավվելուց»,- ասաց ԳԱԼԱ կուսակցության մամուլի խոսնակը:

Արմենուհի Վարդանյանը նաև հավելեց, որ կուսակցություն հիմնելով՝ նպատակ ունեցել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց կա մի քանի գործոն, որոնք ստիպել են հրաժարվել այս նպատակից. «Նախկինում հայտարարել էինք, որ կուզենք խորհրդարանում լինեն մարդիկ, ովքեր կներկայացնեն Գյումրին, կլինեն Գյումրիի ձայնը, բայց մենք էլ տեսնում ենք, թե ինչ արագությամբ են զարգանում քաղաքական իրադարձությունները, ինչպիսի խմորումներ են տեղի ունենում ներքաղաքական դաշտում այս պահին, նաև ՏԻՄ ընտրությունների փորձն ու շատ հանգամանքներ հաշվի առնելով՝ որոշեցինք, որ պետք չէ մտնել այս գործընթացի մեջ»:

Նշենք, որ վերջերս շատ էր խոսվում այն մասին, որ ԳԱԼԱ կուսակցությունը կարող է խորհրդարանական ընտրություններին մասնակցել տարբեր կուսակցությունների հետ դաշինքով, ինչը չհերքեց նաև ԳԱԼԱ կուսակցության մամուլի խոսնակը. «Տարբեր քաղաքական ուժերից ԳԱԼԱ-ն առաջարկ էր ստացել, քննարկել ենք դաշինքով մասնակցելու հարցը, բայց այս պահին չենք տեսնում վստահելի գործընկերոջ, որի հետ կանցնենք այս ճանապարհը»:

NEWSPRESS.am-ի թղթակիցը նաև փորձել է պարզել, թե առաջիկայում ի՞նչ են որոշել կուսակցությունում, ԳԱԼԱ-ն ունի Գյումրիի ավագանու 4 անդամ, ովքեր բոյկոտելով՝ երբևէ չեն մասնակցել ավագանու նիստերին, ու այժմ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այդ ավագանու անդամների լիազորությունները կդադարեցվեն. «Մենք հայտարարել ենք նախկինում, հիմա էլ ասում ենք՝ չենք ճանաչում արդյունքները, տեղի է ունեցել մանդատի գողություն, և գնալ մասնակցել ավագանու նիստերին, նշանակում է՝ ճանաչել ավագանու այս կազմը՝ 17 հոգանոց կազմը, որը ես անձամբ լեգիտիմ չեմ համարում: Երկու մանդատի գողությամբ է հավաքագրվել այն, հակառակ պարագայում՝ «Բալասանյան դաշինքը» չէր լինի մեծամասնություն: Մենք դիմել ենք Սահմանադրական դատարան, և քանի դեռ չի հրապարակվել որոշում, մենք զերծ կմնանք ավագանու նիստերին մասնակցելուց: Իսկ եթե երեք ամիս չեն մասնակցել ավագանու մեր անդամները ու կզրկվեն մանդատից, կարող եմ այսպես մեկնաբանել՝ կուսակցությունն ունի չորս մանդատ, չեն լինի այդ չորսը, կլինի հաջորդ քառյակը»:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի նիստը կկայանա մարտի 7-ին: