Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքում, որտեղ ապրել է սպարապետը


hanrapetutyun kusakcutyan gekavararam sargsyan teknacutyun arajadrel sparapet hayren syuniqum

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Սյունիքի մարզում: Այդ մասին նա հայտարարեց դաշինքի համաժողովից հետո` լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Արամ Սարգսյանը հիշեց իր եղբորը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով երկար ժամանակ ապրել է Սյունիքի մարզում:

«Ես լավ ծանոթ եմ այդ տարածքին ու բնակչությանը և դրա համար էլ այդտեղ եմ առաջադրվելու»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա հիշեցրեց նաև, որ ինքն է վերագործարկել Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը:

Նկատենք, որ Արամ Սարգսյանի ծննդավայրն Արարատի մարզում է, բայց այդ տարածքում «Ելք» դաշինքից առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ անդամ Ռազմիկ Թևոնյանը: