Ազգի կեսը՝ պատգամավոր - Մուհամեդը չի գնում լեռան մոտ․ մամուլը դարձել է մարտադաշտ - Խնդրում ենք դիտարկել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում ազատ տնտեսական գոտու ձևավորման հնարավորությունը. նամակ վարչապետին - «Երդվելիս ես զգացի զինվորական կոչվելու ողջ պատասխանատվությունը». նորակոչիկ - Արտաշատցիներն ուզում են իրենց մահով մեռնել - Նոր ահազանգ ներկրման խոչընդոտի մասին. ՊԵԿ-ը թույլ չի տալիս ներկրում իրականացնել. Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի տարածած տեքստը դիվերսիոն ներթափանցման փորձի մասին հորինվածք է. ԱՀ ՊԲ - Իգնատի Առաքելյանը Սերգո Կարապետյանին գերազանցեց - Րաֆֆի Հովհաննիսյանին ասելիք չունեմ. մենք այլևս ընկերներ չենք. Զարուհի Փոստանջյան - NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը պաշտոնապես դարձավ IPI միջազգային հեղինակավոր կազմակերպության խորհրդի անդամ

«Առավոտ». Մշակույթի նախարարությունը պատմամշակութային հուշարձանները «Կոկա-Կոլային» «վարձակալությա՞մբ» է տվել


samvel-muradyan-mshakuyt-naxararutyun-ashxatakazm-ghekavar-karavarutyan-nistkaren-karapetyan

«Առավոտ» թերթը գրում է.

««Կոկա-կոլա» ընկերության նախաձեռնությունը՝ շշերի վրա պատկերել մեր պատմամշակութային արժեքները, ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի, ոտնահարում է բազմաթիվ իրավունքներ՝ գրվածից մինչև չգրված։ Նշենք, որ վերջերս խանութներում հայտնվել Է այս ընկերության շշալցված արտադրանքը՝ պատկերազարդված Գառնու տաճարի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Արարատ լեռան, Սասունցի Դավթի արձանի նկարներով, որի 250 միլիգրամանոց ապակե շշի արժեքը 500 դրամ է։

Հայկ Կիրակոսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ կա չգրված օրենք, համաձայն որի՝ հոգևոր արժեքները չի կարելի վերածել կոմերցիայի։

Մասնագետի խոսքով՝ Գառնու տաճարը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Արարատ լեռը, «Սասնա ծռեր» Էպոսից վերցված Սասունցի Դավթի հուշարձանը մեզանում ոչ միայն մշակութային արժեքներ են, այլև ավելին, քան մշակութային արժեքները։

«Առավոտ»-ը մշակույթի նախարարությունը փոխանցելով մասնագետի կարծիքը՝ հետաքրքրվեց, թե «Կոկա-կոլայի» արածն արդյոք ազգային արժեքների ոտնահարում չէ՞։ Հարցին ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունից ստացվել է առաջարկ՝ հանրահռչակման նպատակով սահմանափակ քանակությամբ հատուկ թողարկման համար օգտագործել նշված պատկերները։ Այդ արտադրանքի վաճառքի հասույթի մի մասը ընկերությունը պարտավորվել է տրամադրել ՀՀ մշակույթի նախարարության՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին։ Ըստ նախարարության. «Հարկ է նշել, որ նման նախաձեռնություններ ընկերությունն իրականացրել Է աշխարհի մի շարք երկրներում. այդ թվում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Սինգապուրում և այլուր՝ կիրառելով համաշխարհային նշանակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Հռոմի Կոլիզեումը, Փարիզի ԷյՖելյան աշտարակը, Լոնդոնի Բիգ Բենը, Ազատության արձանը Նյու Յորքում և համաշխարհային նշանակության այլ կոթողներ»։

Նախարարությունից նաև հարցրել էինք, թե ընկերությունն արդյոք ունի՝ համապատասխան թույլտվություն, և ե՞րբ է այն տրվել։ Ի պատասխան՝ մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունը 2016թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքած հուշագրով ստացել է համապատասխան համաձայնությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում