Եղանակը՝ առաջիկա օրերին - Մասիսում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք - Հայտնի են «Ավրորայի» հինգ հավակնորդները (տեսանյութ) - Կոտորած 1915 (տեսանյութ) - Մենք հաստատակամ ու անդրդվելի ենք մեր պայքարում. Հովիկ Աբրահամյան - Ջորջ Քլունին «Խոստումը» ֆիլմին աջակցող ուղերձ է հղել (տեսանյութ) - Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) - Հակառակորդը 9 արկ հաստոցավոր հակատանկային և ձեռքի հակատանկային նռնականետ է կիրառել. ԱՀ ՊԲ - Երկրներ և կառույցներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը (ցանկ) - Արաբկիրի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

«Հրապարակ». ԱԺ նախագահի տեղի համար «կռիվ է». Արփինե Հովհաննիսյանը կդառնա ԱԺ փոխնախագահ, որպես գրագետ գենդեր


vachapet-karen-karapetyann-arajarkel-hanrapetakan-kinarajin-hamar-linelarpineh-hovhannisyan-dabarkacrel-naxdalyanin

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չկա որևէ ցուցակ և չի կարող լինել, քանի դեռ ՀՀԿ խորհուրդը չի ձևավորվել, ցուցակի մասին պաշտոնապես չի հայտարարվել, մնացյալը` պարզ մանիպուլյացիա և լոբբինգ են», վրդովված ասաց ՀՀԿ մեր աղբյուրը: «Շատերը ցուցակում չեն լինելու, շատերին առաջարկվել է ռեյտինգայինով առաջադրվել, համաձայն չեն, սեփական վարկածներն են առաջ քաշում` սերնդափոխված ՀՀԿ-ական «ցուցակի» տեսքով», որպեսզի սեփական խաղն առաջ տանեն»,- հավելեց վրդովվածը:

ՀՀԿ կանանց պայքարը նույնպե՞ս այդ հողի վրա է. «Ինչու՝ ոչ. առաջին հնգյակի մեջ ներառված կին-թեկնածուն, եթե հաղթում է ՀՀԿ-ն, ԱԺ փոխնախագահի պոտենցիալ թեկնածու է»:

ԱԺ նախագահ-փոխնախագահների «մասով» ՀՀԿ-ում պայքարն իսկապես թեժ է. ՀՀԿ թևերից մեկը, նրանց մեջ` Հովիկ Աբրահամյանը շատ է ուզում, որ Գ. Ծառուկյանն անպայման վերադառնա և նախորդ անգամվա պես` ԲՀԿ-ՀՀԿ համաձայնության արդյունքում ԱԺ նախագահի պոստը տրվի իրեն, եթե` ոչ, քաղաքական «բանակցությունների-սերնդափոխության» արդյունքում` ԱԺ նախագահ կամ փոխնախագահ դառնա Արփինե Հովհաննիսյանը, որպես գրագետ, պոտենցիալ ունեցող, ներկայանալի` գենդեր։ «Էս է կռիվը», տեղեկացրեց մեր աղբյուրը»: