Ես ուզում եմ, որ մեր հայ ժողովրդի մեջ շատ լինեն Ղուկաս Ուլիխանյանի նման մարդիկ. (տեսանյութ) - Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին շրջանառվող լուրը հերյուրանք է - Աչքը չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս - Տարածաշրջանում պատերազմ զսպողը զինվորն է. Սերժ Սարգսյան - Ղուկաս Ուլիխանյանն իր նպաստն է բերելու առողջապահական համակարգի բարելավմանը (տեսանյութ) - Սամվել Բաբայանն ընդունել է իրենց առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. դատախազություն - Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ. վարչապետ (լուսանկարներ) - Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն կիրականացվի - Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (լուսանկարներ) - Ինչո՞ւ է բարբաջում իշխանության կողմից ուղարկված «բամբիռ» Իսագուլյանը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն այսուհետ կուսանեն ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում


poqr-mher-monte-melqonyan-zinvorner-krtahamalir

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մշակվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ միավորելու ծրագիրը: Ի սկզբանե լինելով ավագ դպրոց՝ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այսօր թերևս ավելի մեծ փորձ ունի, քան հանրապետությունում գործող նորաստեղծ ավագ դպրոցները: Անցնելով երկար ճանապարհ՝ վարժարանը 22 տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների և վարժարանի սաները, 2007 թ.-ից մասնակցելով տարբեր միջազգային հավաքների, մշտապես մրցանակներով են վերադարձել հայրենիք:

Վարժարանի հիմնական խնդիրներից է ռազմական ուսումնական հաստատությունների համար դիմորդներ պատրաստելը: Վարժարանի շրջանավարտների 90%-ից ավելին դիմում և ընդունվում է ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին հունվարի 11-ին հանդիսավորությամբ ընդունել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Շարահրապարակում նրանց ողջունել է վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, այնուհետև հայկազունները վարժարանի սաների, մանկավարժների ու սպաների ուղեկցությամբ անցել են բուժզննում, ստացել անկողնային պարագաներ, ծանոթացել են վարժարանի կենցաղային պայմաններին, առօրյայի կազմակերպման կարգին: Առաջիկա օրերին նրանք աստիճանաբար կներգրավվեն ռազմամարզական վարժարանի առօրյայում:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների նախնական տպավորությունները բարձր են, ուսումնական հաստատության փոփոխման հանդեպ տրամադրվածությունը՝ դրական: Նրանք գիտակցում են, որ ուսումնական հաստատության անվանումն ու վայրն էական չեն, կարևորը որակյալ կրթություն ստանալն է և հետագայում ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու առումով վարժարանի ընձեռած հնարավությունները: