Շարմազանովը հավատում է ուրվականներին - Հնարավոր է` անձնական խնդիր են ունեցել. Ալիկ Սարգսյան - Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով - Ասե՞լ ճշմարտությունն ընտրությունների մասին, թե՞ չասել․ այս է խնդիրը - Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (ինֆոգրաֆիկա) - ՀՀԿ քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով - Այս ամենում առկա է էմոցիոնալ դաշտ. Նախարարը՝ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասով նշումների մասին - Հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության. Սենոր Հասրաթյան - «Ընտրությունների նժարին դրված է ոչ միայն իշխանության, այլև Արցախի հարցը» - Ավարտվեց Հայաստանի ջրանկարչության դարաշրջանը․ մշակվում է հողերի 47 տոկոսը

Ավտոճանապարհներին մառախուղ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց


buq

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Լոռու մարզի Ուրձասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: