Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը. ՍերԺ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից - Քոբայրավանքի կովերն ու «Մկների ժողովը» (լուսանկարներ) - Շոգը խնդիրներ է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պիտի արդարացնենք. Տարոն Մարգարյան - Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել. ՄԻՊ - Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան

Բաց նամակ՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությանը


bacnamak-yevropah-haykakan-mutyuner-forum-naxagahutyan-newspressam-hovsepyan-martun-shushanyan

NEWSPRESS.am-ն իր բաց նամակ-դիմումով ձեր ուշադրությունն է հրավիրում ստորև ներկայացված փաստի վրա` ակնկալելով ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:

NEWSPRESS.am-ի գլխավոր խմբագրի՝ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական և իրավական հետապնդումներ: Դեռևս 2013-2014 թթ. կայքի հիմնադիր Արմենուհի Հովսեփյանն իր զորակցությունն է հայտնել հանցագործությունից տուժած՝ ՀՀ քաղաքացի Մարտուն Շուշանյանի խնդրանքին և մարդկայնորեն չկարողանալով ապահովել վերջինիս անվտանգությունը շարունակվող բռնությունների պայմաններում՝ խորհուրդ է տվել վերջինիս դիմել իրավապահ մարմինների պաշտպանությանը:

Իրավապահ մարմինների մի ամբողջ համակարգ, ի զորու չլինելով ձեռք բերված ապացույցների պայմաններում, դատապարտել ՀՀ քր.օր-ի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով /շորթում/ մեղադրվող հանցավոր անձին՝ Նարեկ Երիցյանին, արդարացրել է վերջինիս՝ մեղքը բարդելով տուժած անձի և նրան ձեռք մեկնած՝ լրատվական կայքի ղեկավարի վրա:

Չբավարարվելով հանցավոր անձի արդարացմամբ՝ իրավապահ մարմինները քրեական հետապնդում են սանձազերծել տուժողի և վերջինիս շահերից հանդես եկող Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի նկատմամբ, 01.02.2016թ. քրեական գործ հարուցելով, որի արդյունքում անմեղ անձանց նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Ավելին՝ նախկին գործով տուժող Մ.Շուշանյանը դատապարտվել է 1 տարի ժամանակով ազատազրկման, որը փոխարինվել է պայմանական դատապարտության, իսկ Արմենուհի Հովսեփյանի նկատմամբ սահմանվել է ավելի խիստ պատիժ՝ 1 տարի ազատազրկում:

Դատարանը հաշվի չի առել նրա անմեղ և անպարտ լինելը և ըստ էության կայացրել է ոչ թե դատավճիռ, այլ պատվեր է կատարել:

Ինչո՞ւ պատվեր, քանի որ Ա.Հովսեփյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում խիզախել է բացահայտել աղաղակող անարդարությունները, որոնք հայաստանյան իրականության մեջ դարձել են սովորական երևույթ:

Ուզում ենք ձեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքին, որ Արմենուհի Հովսեփյանի նկատմամբ հետապնդումներն սկսեցին այն բանից հետո, երբ NEWSPRESS.am-ը բացահայտեց խարդախության և կեղծարարության դեպքեր:

Մասնավորապես՝ բացահայտվել են վաճառքի հանված օգնության արկղեր, որոնք ներմուծվել են Գերմանիայից Հայաստան՝ որպես օգնություն: Արկղերը հասցեագրված են եղել հայաստանյան մանկական մի ասոցիացիայի, որի ղեկավարի փութաջանությամբ՝ տևական ժամանակ արկղերի պարունակությունը հայտնվել է տարբեր վաճառակետերում. թեմայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով (Օգնության սնունդը վաճառքի են հանել. Newspress.am-ը կդիմի դատախազություն):

Եղել է նաև միջադեպ՝ կապված ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: «Մանվել Գրիգորյանի ընտանիքը վտանգում է Էջմիածինը» նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Այսօրինակ հրապարակումներից է կարող ենք առանձնացնել նաև «Նաիրիտ» գործարանի հետ կապված հրապարակումների շարքը: Դրանցից են, օրինակ՝ «Եթե «Նաիրիտը» չաշխատի՝ մութ պատմությունները ջրի երես դուրս կգան. «Նաիրիտի» նախկին տնօրեն»,  «Նաիրիտի» նորանշանակ տնօրենը՝ «Նաիրիտի» թալանի մասնակից» և այլն:

Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական ֆորումի նախագահությունը, որի շնորհիվ NEWSPRESS.amանդամագրվել է միջազգային խոշորագույն երկու կառույցի՝ SEEMO և IPI լրատվական ամենահեղինակավոր կազմակերպություններին: Եվ այժմ վերջիններս պատրաստվում են հետաքննություն անցկացնել Արիանա Հովսեփյանի նկատմամբ անարդար դատական գործի բացահայտման ուղղությամբ:

NEWSPRESS.am-ը դիմում է ձեզ՝ ևս հետամուտ լինելու այդ գործի հետաքննությանը: Եթե այս պահին այդ խնդիրը չլուծվեց, ապա դա կարող է նախադեպ հանդիսանալ այլ ԶԼՄ-ների ազատության իրավունքի խախտման դեպքերի ավելացման համար:

Ուստի խնդրում ենք Ձեր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակում անձնապես միջամտել և լուծել բարձրացված խնդիրները:

NEWSPRESS.am-ի խմբագրակազմ