Նաիրիտցիների բաց նամակը՝ Սամվել Կարապետյանին - Քրեական հեղինակությունների սպանությունը նախապատրաստելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել (լուսանկարներ) - Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվելուց հետո նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ - Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը Մխիթարյանին և վերջինիս պատասխանը (լուսանկար) - Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ - Ինչպես է տեղի ունեցել Ճաճոյի Էդոյի որդու սպանությունը - Ողբերգական վթար Շիրակում. կա 2 զոհ (լուսանկարներ) - Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդուն. News.am (լուսանկարներ) - Քննչական կոմիտեն՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի մասին (լուսանկարներ) - Աշոտյանին հիմա անվերադարձ ուղարկո՞ւմ են գրողի ծոցը, թե՞ ոչ

Վրաստանի կառավարությունն այսօր որոշում կկայացնի «Գազպրոմի» հարցով


gazimatakararume-hayastan-mekamsov-kdadarecvi-verakangnoghakan-ashxatanqnerov-paymanavorvac

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն տասն օր է՝ Հայաստանին՝ Վրաստանի տարածքով ռուսական գազ է մատակարարվում վրաց-ռուսական «գազային անհամաձայնության» պայմաններում: Թվում է, թե իրավիճակը վախեցնող է, բայց իրականում այդպես չէ, քանի որ նախկինում ևս նման իրավիճակ պատահել է, իսկ խնդիրը կայանում է նրանում, որ վրացական կողմն իր շահերն է առաջ մղում՝ հրաժարվելով՝ 10 տոկոս տրանզիտային հումքային չափաբաժնի փոխարեն գումար ստանալ ռուսական ընկերությունից՝ Հայաստան եկող գազի համար: Մինչ անցյալ տարեսկիզբ Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն պնդում էր, որ իրենք ընդլայնելու են համագործակցությունը ռուսական կողմի հետ, քանզի ադրբեջանական «ՍՈԿԱՐ»-ը չի կարող ապահովել Վրաստանին անհրաժեշտ կապույտ վառելիքի լրացուցիչ ծավալը: Գարնանը, սակայն, ադրբեջանական կողմը, որն ամեն գնով փորձում էր ձախողել ռուս-վրացական հիշյալ բանակցությունները՝ նպատակ ունենալով էլ ավելի մեծացնել իր մոնոպոլ դիրքերը Վրաստանի գազապահովման տիրույթում, գայթակղիչ առաջարկ արեց վրացական կողմին՝ խոստանալով ոչ միայն գազի անհրաժեշտ ծավալների պակասը լրացնել, այլ նաև որոշակիորեն նվազեցնել նաև գները: Կնքվեց նույնիսկ պայմանագիր: Մինչ այս պահը, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը կատարել է իր խոստումը, թե՝ ոչ: Փաստ է, սակայն, որ Վրաստանն անցյալ տարվա ընթացքում արդեն իսկ ավելացրել է Հայաստանի տարածքով իրանական գազի ներկրման ծավալները:

Այդուհանդերձ, եթե հարցը դիտարկելու լինենք Կալաձեի հայտարարությունների բովանդակային փոփոխությունների տեսանկյունից, կարող ենք առանձնացնել մի հետաքրքիր հանգամանք, այն է՝ եթե վրաց-ադրբեջանական պայմանավորվածությունից հետո Կալաձեն այլևս նույն ոգևորությամբ չէր խոսում էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին և հայտարարում էր, որ իրենք կարիք չունեն ռուսական գազի ծավալների ավելացման, ապա նրա վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ իրենք կրկին շահագրգռված են նշված ոլորտում այլընտրանքների ներգրավմամբ և դիվերսիֆիկացմամբ, ավելին. Կալաձեն չի բացառել, որ տրանզիտային 10 տոկոս հումքի փոխարեն իրենք կընդունեն գումարային հատուցման տարբերակը, եթե իհարկե Վրաստանին բաժին ընկնող օգուտի չափը դրանով չփոխվի:
Կրկին, փաստ է, որ մինչ օրս կողմերը չեն պայմանավորվել պայմանագրի երկարացման հարցի շուրջ:

Ի դեպ, Վրաստանի կառավարությունն այսօր պատրաստվում է որոշում կայացնել վերոնշյալ պայմանագրի հետ կապված»: