Աշտարակում կատարված սպանության մանրամասները (տեսանյութ) - Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին - Խաչիկ գյուղի թիվ մեկ խնդիրն արտագաղթն է ու ոռոգման ջուրը - Gallup-ի տվյալներով՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում կհաղթի Տարոն Մարգարյանը (տեսանյութ) - Հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել. Արծրուն Հովհաննիսյան - Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ - Վթար՝ Նար-Դոսի փողոցում. «Տոյոտայի» վարորդը մահացել է (լուսանկարներ) - Ատրճանակով զինված և առանց դիմակի. ավազակային հարձակում խաղատան աշխատակցուհու բնակարանում (տեսանյութ) - Ասում եք` մինչև 2022 թ. արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, դրա տակից դուրս գալո՞ւ ենք. վարչապետ - Հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետ է կիրառել. հայ դիրքապահները պատասխանել են

«Համանախագահների հայտարարությունը համարժեք է հակամարտության կողմերի այս պահին ունեցած քաղաքական պահվածքին»


lernayin-gharabagh-naxkin-artgorcnaxarar-naxagah-nakhkin-teknaxu-armanmeliqyan

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համանախագահների հայտարարությունը միանգամայն համարժեք է հակամարտության կողմերի այս պահին ունեցած քաղաքական պահվածքին: Միջնորդներն անվերջ կրկնում են, որ իրենց խնդիրը բանակցային գործընթացի շարունակականության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է, մինչդեռ փոխընդունելի պայմանավորվածությունների հանգելն ու դրանց կենսագործումն ապահովելը բացառապես պաշտոնական Երևանի ու Բաքվի անելիքն է (Ստեփանակերտը չեմ հիշատակում, քանի որ ՀՀ իշխանությունները համաձայնել են բանակցությունների երկկողմ ձևաչափին):

Կարող եմ ասել, որ ներկայումս անգամ պաշտոնական Երևանը քաղաքական առումով աներևութացած է և մեր ազգային-պետական շահերին լիարժեք տեր կանգնելու բավարար կարողունակություն չի դրսևորում: Իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե հայկական իշխանական վերնախավն ինչպես մեր սեփական, այնպես էլ ազդեցիկ միջազգային դերակատարների շահերի տեսանկյունից քաղաքական իրական հետևանքներ առաջացնող ծրագիր մշակի ու գործի դնի»: