Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը. ՍերԺ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից - Քոբայրավանքի կովերն ու «Մկների ժողովը» (լուսանկարներ) - Շոգը խնդիրներ է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պիտի արդարացնենք. Տարոն Մարգարյան - Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել. ՄԻՊ - Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան

Արմեն Ձավարյանի խաչքավորությամբ՝ Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց սուրբծննդյան և Ջրօրհնեքի արարողություն


hunvar-vecin-bjnisurb-astvavacacin-yekeghecum-kazmakerpvac-jorohneq-araroghutyun-armen-dzavaryan-hovanavorutyamb

Քրիստոնյա աշխարհում բազմաթիվ տոներ կան, որոնք զարդարում են հավատացյալների հոգևոր և հոգեկան աշխարհներն իրենց հոգոպարար և ազդեցիկ բնույթով ու խորհրդով: Սակայն տոների մեջ յուրահատուկ է Սուրբ Ծնունդը, որ յուրաքանչյուր մարդու տալիս է ապրելու ցնծություն և հույսի բերկրանք:

Հայկական միջավայրում սուրբծննդյան տոնակատարությունն էլ ավելի մեծ ոգևորությամբ է նշվում, որի հիմնական բուն խորհրդի մեջ պատարագի ժամանակ նաև տեսանալի ձևով ընդգծվում է Քրիստոսի Մկրտության արարողությունը Ջրօրհնեքի տեսքով:

Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան օրը լեփ-լեցուն է, և բոլորը սպասում են, որ օրհնված ջուրը վերցնեն և տանեն իրենց բնակարանները: Ժողովուրդը՝ քահանայի գլխավորությամբ և սարկավագի քարոզությամբ, աղաչում է մարդասեր Տիրոջը, որպեսզի Նա Միածնի շնորհներով այս ջրին տա Հորդանանի օրհնությունը, Սուրբ Հոգին իջնի այս ջրի վրա և սրանում մկրտվողները լինեն ճշմարտության և լույսի որդիներ:

Դրանից հետո քահանան ժողովրդի խնդրվածքները ներկայացնում է Տիրոջն ու աղաչում, որ Նա օրհնի ու սրբի ջուրը՝ այն օգտակար դարձնելով տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և ամենայն այլ կարիքների համար: Սա դարձնի նաև օրհնության աղբյուր ու անապականության պարգև և սրանով լինի մեղքերին թողություն, հիվանդներին՝ բժշկություն, ախտաժետներին՝ առողջություն ու դևերին՝ խորտակում: Ապա խնդրում է Տիրոջից, որ այդ ջրով հալածվեն բոլոր վնասները, չար բծերը, ախտերը, սատանայի բոլոր բռնությունները, և ջրի մեջ դնի Սուրբ Հոգու բժշկության և չար զորությունների դեմ հաղթության շնորհները, որով արժանանանք Տիրոջ օգնությանը, օրհնությանը և սրբությանը: Ջրօրհնեքի կարևորագույն խորհուրդը նաև Խաչի քավորի պարտականությունն է, ով լինում է եկեղեցուն մոտ կանգնած բարեպաշտ և հավատավոր անձնավորություն:

Այս տարի հունվարի 6-ին Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրեն սարկավագ Գևորգյանի կողմից կազմակերպված էր Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի սուրբ արարողությունը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Բաղալյանի գլխավորությամբ և Տեար Արմեն Ձավարյանի խաչքավորությամբ: Արմեն Ձավարյանի հովանավորությամբ մինչև օրս կատարվել են բազմաթիվ բարեգործական ծրագրեր, Մովսես և Արմեն Ձավարյանների օժանդակությամբ հիմնովին վերանորոգվել է Օձունի եկեղեցին, կառուցվել է Յակուտսկի հայկական նորակառույց եկեղեցին, բազմաթիվ ընտանիքներ ստացել են տարատեսակ օժանդակություններ: Բջնիի եկեղեցին ևս անմասն չմնաց Արմեն Ձավարյանի օժանդակությունից, և ամռանը կատարվեցին որոշակի բարեկարգություններ, իսկ հունվարի 6-ին նրա Խաչքավորության առթիվ բաժանվեց մատաղ և երեխաներին ամանորյա նվերներ:

Նմանատիպ բարեգործ մարդկանց շնորհիվ է, որ ոչ միայն եկեղեցին է ստանում աջակցություն, այլև մարդիկ, և սա շատ օրինակելի և խրախուսելի երևույթ, որ պետք է մեծ տարածում գտնի հայոց իրականության մեջ, ինչպես Սուրբ Գրքում է գրված՝ հավատքն առանց գործերի մեռած է: