Ալթունյանին տարեք, դեղերը բերեք - ԱՄՆ-ի «Ոսկե դարպասներ»-ը, Երևանի Կիևյան ու Դավիթաշենի կամուրջները՝ ինքնասպանության խորհրդանիշ դարձած վայրեր - Պրոադրբեջանական տրամադրությունները Ռուսաստանում և «Мы помним Сталинград» վավերագրական ֆիլմը. ասուլիսի հրավեր - Համագործակցե՞լ Հովիկ Աբրահամյանի հետ - Հեռուստատեսային լեզուն այսօր բավականին մաքուր է. Սերգո Երիցյան (տեսանյութ) - Սաթիկ Սեյրանյանն ու Տարոն Մարգարյանը հանդիպել են - Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է 36-ամյա կնոջ ինքնասպանությունը. Shamshyan.com - Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա - Արցախյան շարժման պատմությունը, տատի ու թոռան խոսակցությունը․ ի՞նչ էր կատարվում Ազատության հրապարակում (լուսանկարներ) - «Մենք ուզում էինք ազատ լինել Սովետական բռնապետությունից, Արցախի ժողովուրդը՝ չարիքից»․ Միլիցիայի գնդի հրամանատարի հուշերը

Մեր երկրում գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում կարկտահարության պատճառով. Գյուղնախարար


gyuxatntesutyan-naxarar-ignat-araqelyann-xorhrdakcutyun-hravirel-qnnarkvelen-karktaharutyunic-tijacner-poxhatucman-harcer

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն բնակլիմայական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա քայլերը քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

«Մեր երկրում գյուղատնտեսությունը ամեն տարի մեծ վնասներ է կրում կարկտահարության պատճառով, և այժմ օրախնդիր հարցերից է դրա դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների կիրառումը: Այդ նպատակով նախարարությունը մշակել է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի նախագիծ, և այս հանդիպման ընթացքում մենք ցանկանում ենք լսել ձեր նկատառումները, համատեղ քննարկել ու լուծման ուղիներ գտնել առկա խնդիրների ուղղությամբ»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Ներկայացնելով հանրապետության հակակարկտային կայանների ցանցի տեխնիկական իրավիճակը, արդյունավետությունը, կառավարման և սպասարկման ընթացքում ծագող խնդիրները` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներն ընդգծել են, որ պայքարի մեկ եղանակի ընտրությունը, մասնավորապես հանրապետության ամբողջ տարածքը հակակարտային կայանների ցանցով ծածկելը նպատակահարմար չէ և չի կարող բավարար արդյունավետություն ապահովել` առաջարկելով ըստ գոտիականության տեղադրել նաև հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, այդ թվում` դոտացիոն ֆոնդի հաշվին հակակարկտային կայանների կենտրոնացված սպասարկման անհրաժեշտությունը, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող կայանների տեղադրումը լիազոր մարմնի հետ պարտադիր կերպով համաձայնեցնելը, գործող ցանցի տեխնիկական վերազինումը և այլն:

Քննարկումների արդյունքում որոշվել է ուսումնասիրել կարկտահարության դեմ պայքարի հրթիռային կայանների կիրառման միջազգային առաջավոր փորձը, Հայաստանում դրա ներդրման և տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորությունները, քարտեզագրել հանրապետության պահպանության տարածքները` ըստ տվյալ տարածքի համար առավել նպատակահարմար հակակարկտային եղանակների կիրառմամբ, ինչպես նաև ներկայացնել պահանջվող ներդրումների ֆինանսական գնահատականը` 2018 թվականի ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելու նպատակով: