Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել - Հայաստանում լինել օլիգարխ և միևնույն ժամանակ ընդդիմություն՝ ուտոպիա է - Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը - Ինքնասպանություն գործած երիտասարդը Երևան էր եկել բժշկական հետազոտություն անցնելու. մանրամասներ - Գևորգ Կոստանյանը նոր պաշտոն է ստացել - Արթուր Բաղդասարյանը կուսակցության անվանումը փոխեց, կաշին՝ ոչ - Այսօր վերջապես մի դրական բան երևաց. Գագիկ Սուրենյան - Ապրիլյան պատերազմում զոհված Մերուժան Ստեփանյանի տարեդարձը ծնողները նշել են երեխաների խնամքի տանը (լուսանկարներ) - ՃՈ-ն հորդորով դիմել է վարորդներին - «Եթե ընտրությունները կեղծվեն՝ կանցնի ՀՀԿ-ն, և երկիրը կմնա փոսի մեջ»

ԵԱՀԿ-ն Մարտունու ուղղությամբ դիտարկում է անցկացնելու


eahk-ditarkum

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: