Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու - Հայաստան-Վրաստան բնապահպանական համագործակցություն. Բացվեցին «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերը - Հայ–թուրքական սահմանին թուրք սահմանախախտ է ձերբակալվել. «Արմենպրես» (լուսանկար) - Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 139-ի, կան բազմաթիվ ավերվածություններ - Ստամբուլից հայրենադարձված ընտանիքը ավտոլվացման կետի պատճառով հնարավոր է լքի երկիրը (տեսանյութեր) - Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ - Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը. ՍերԺ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից - Քոբայրավանքի կովերն ու «Մկների ժողովը» (լուսանկարներ) - Շոգը խնդիրներ է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պիտի արդարացնենք. Տարոն Մարգարյան - Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել. ՄԻՊ

«ՀԺ». Սուրիկ Խաչատրյանի եղբայրը նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն


syuniq-naxkin-marzpet-surik-khachatryann-mrcum-qlosihet-nranpordzumumen-xaghicdurs-toghnel-mamul-tesutyun-zhoghovurd

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, նշանակվել Է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից՝ նշելով, որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին։ Երևան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է: Մյուս համահիմնադիրը Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը։ Մասնավորապես, այս տարվա հունիսին «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը, որն իր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար սարքավորումներ պետք է ներկրեր արտասահմանից և սահմանի վրա վճարեր մոտ 200 հազար դոլար, կառավարությունից ստացավ այդ հարկը երեք տարով հետաձգելու արտոնություն։ Բացի այդ, կառավարությանը սույն ընկերությանն ազատեց սահմանի վրա այդ սարքավորումների ներկրումից վճարելիք մաքսատուրքից, որի ընդհանուր գումարը կազմում էր մոտ 50 միլիոն դրամ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։