Շարմազանովը հավատում է ուրվականներին - Հնարավոր է` անձնական խնդիր են ունեցել. Ալիկ Սարգսյան - Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով - Ասե՞լ ճշմարտությունն ընտրությունների մասին, թե՞ չասել․ այս է խնդիրը - Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (ինֆոգրաֆիկա) - ՀՀԿ քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով - Այս ամենում առկա է էմոցիոնալ դաշտ. Նախարարը՝ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասով նշումների մասին - Հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության. Սենոր Հասրաթյան - «Ընտրությունների նժարին դրված է ոչ միայն իշխանության, այլև Արցախի հարցը» - Ավարտվեց Հայաստանի ջրանկարչության դարաշրջանը․ մշակվում է հողերի 47 տոկոսը

Երևանում որդին սպանել էր հորը. գործի նախաքննությունն ավարտվել է


hayastan-hanrapetutyan-qnnchakan-komiten-haxordagrutyun-taracel-xanamiryan-spanutyan-depqartiv-harucvac-qrekangorc-naxaqnnutyun

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն:

2016 թվականի հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ.Թումասյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝ Ա.Թումասյանը, վայր է ընկել, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս մահը:

Դատաբժշկի կողմից դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր. ախտորոշվել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում, մեխանիկական շնչահեղձություն, գլխուղեղի և պարանոցի փակ բութ վնասվածք, ողնաշարի կրծքային 1-ին ողի կոտրվածք և այլ վնասվածքներ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ա.Թումասյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա.Թումասյանը կենցաղային հարցերի շուրջ տանը վիճաբանել է որդու հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածել է հոր դեմքի և գլխի տարբեր մասերին՝ պատճառելով տարբեր վնասվածքներ, այնուհետև՝ ձեռքերով սեղմել պարանոցը, առաջացրել մեխանիկական շնչահեղձություն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: