Նաիրիտցիների բաց նամակը՝ Սամվել Կարապետյանին - Քրեական հեղինակությունների սպանությունը նախապատրաստելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել (լուսանկարներ) - Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվելուց հետո նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ - Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը Մխիթարյանին և վերջինիս պատասխանը (լուսանկար) - Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ - Ինչպես է տեղի ունեցել Ճաճոյի Էդոյի որդու սպանությունը - Ողբերգական վթար Շիրակում. կա 2 զոհ (լուսանկարներ) - Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդուն. News.am (լուսանկարներ) - Քննչական կոմիտեն՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի մասին (լուսանկարներ) - Աշոտյանին հիմա անվերադարձ ուղարկո՞ւմ են գրողի ծոցը, թե՞ ոչ

Սրբազանը «հայրաբար ապտակում է», Էդմոն Մարուքյանը՝ «որդիաբար» Աստծուց ներում խնդրում Սրբազանի համար


sepuh-chuljyan-srbazan-gugarac-tem-kusavor-hayastan-edmon-maruqyan

Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը սուրբծննդյան՝ աղմուկ բարձրացրած իր քարոզի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Ավելին՝ նա հորդորում է ևս մեկ անգամ լսել ու կարդալ այդ օրվա իր քարոզը: Նա համամիտ չէ այն տեսակետին, թե քարոզը քաղաքականացված էր:

Գուգարաց թեմի առաջնորդը  NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ արտառոց ոչինչ չկար. ՏԻՄ ներկայացուցիչները մշտապես ներկա են լինում բոլոր տաղավար տոների քարոզների ժամանակ, իսկ միաբանության և միասնության իր հորդորն ուղղված է թե′ այդ պաշտոնյաներին, թե′ հավատացյալ հասարակությանը:

«Ես հավատարիմ եմ իմ քարոզին և մշտապես Լոռվա աշխարհում քարոզել եմ միաբանություն, սեր, համախմբում… հետևաբար հետայսու ևս պետք է քաջալերեմ, որպեսզի մեր մարզային, քաղաքային աշխատանքները, ձեռք ձեռքի տված, ի կատար ածեն մեր պաշտոնյա այրերը»,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը՝  հավելելով, որ իրապես կոչ է անում միասնության, սակայն միասնությունը, նրա դիտարկմամբ, ամենևին էլ չի նշանակում՝ գաղափարների միասնություն:

«Ես քո գաղափարին հակառակ եմ, բայց ձեռք ձեռքի տված գործում ենք, մենք իրար չենք հակադրվում, որպեսզի չկորցնենք քաղաքը… կան հարցեր, որոնցից էլ հենց ծնվում է միասնությունը… Իմ քարոզների մեջ գերակա շահը մեր պետականությունն է»:

Այլ կերպ ասած՝ Գուգարաց թեմի առաջնորդի դիտարկմամբ՝ ստացվում է, որ «քաղաքական քարոզ» եզրույթը կարելի էր հնչեցնել, եթե նա գաղափարների միասնության կոչ աներ, իսկ այս դեպքում իր քարոզը՝ պարզապես «անշառ ու հայրական» հորդոր էր, որի համար կարիք չկար աղմուկ բարձրացնել: Նա, նույն՝ «հայրական» ոճի մեջ էլ, այս՝ իր իսկ խոսքով, ստեղծված «աժիոտաժի» համար նախատում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

«Ես «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին՝ իբրև դեռահաս քաղաքական գործիչ, հորդորում եմ, որ իր քաղաքական կարիերան կառուցի ազնվության և սիրո շրջանակներում և ատելություն չսերմանի մարդկանց ու հատկապես կուսակցությունների մեջ: Հայրաբար իրեն ներում եմ ստախոսության ու զրպարտության համար, որ անտեղի նման աժիոտաժ ստեղծեց: Եվ դարձյալ կանգնած եմ իր կողքին, որպեսզի ինքն իբրև ընդդիմադիր ուժ կայանա, որպեսզի արդար մրցակցության մեջ կարողանանք մեր քաղաքային խնդիրները լուծել»,- ընդգծեց Սրբազանը:

Ի տարբերություն Գուգարաց թեմի առաջնորդի հնչեցրած «բուռն» գնահատականների ու, մեղմ ասած, «հայրաբար տված ապտակների»՝ Էդմոն Մարուքյանն իր խոսքում ավելի զուսպ գտնվեց: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ սխալ կլիներ նույն ոճի մեջ պատասխանել Սրբազանի հնչեցրած վիրավորական արտահայտություններին:

«Ես, բնականաբար, որևէ վիրավորական բառ Սրբազանի հասցեին չեմ ասել որևէ տեղ և հիմա էլ չեմ ասում, բայց հարցազրույցներում նա ինձ որակում է դեռահաս, նորելուկ քաղաքական գործիչ, որին պետք է կրթի և դաստիարակի… կարծում եմ՝ իմ պարագայում որպես քաղաքական գործիչ և հայ առաքելական եկեղեցու կնքված անդամ՝ սխալ կլինի, որ Սրբազանի խոսքերի ոճի մակարդակում պատասխանեմ նրան… աղոթում ենք Սրբազանի համար, որ Աստված նրան ների»,-ընդգծեց պատգամավորը:

NEWSPRESS.am