Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ - Շահեն Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում - Ադրբեջանի համար երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև - Մեքենան բախվել է պատին, կան վիրավորներ և մեկ զոհ - Բաքվի հերթական «դիվերսիոն» խեղկատակությունը - Հրազդանի քաղաքապետը ձեռքը տարել է քաղաքի բյուջեին - Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել - Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայրը հայտնաբերել է կախված տղային և կարողացել փրկել նրան․ Shamshyan.com - Սեռական հարաբերություն՝ 16 տարին չլրացած անձի հետ. հետախուզվողը կալանավորվել է (տեսանյութ) - Ադրբեջանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ

Սաակաշվիլիի կուսակցությունը Վրաստանում պառակտվում է


alik-eroyanc

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վրաստանում երբեմնի իրենից հզոր քաղաքական ուժ ներկայացնող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին է, պառակտման եզրին է: Դեռևս նախընտրական քարոզչության շրջանում (խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ.-ի հոկտեմբերի 8-ին), ապա նաև ընտրությունների ավարտից հետո, արդեն իսկ պարզ էր, որ նշված քաղաքական ուժը ներկուսակցական լուրջ խնդիրներ ունի, որոնք հիմնականում պայմանավորված էին/են տարբեր, հիմնականում երկու խմբերի շահերի բախմամբ: Մի մասը դեռևս ընդունում է Սաակաշվիլիի կարծիքը, մյուս մասը, սակայն նշանակություն չի տալիս նրա մոտեցումներին:

Նշվածի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կուսակցության ներկայացուցիչներն արդեն հանրային կերպով բացահայտ վիրավորում են իրար և վիճում են միմյանց հետ: Նախկին քաղաքապետ, «ՄԱՇ» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի՝ ընդամենն օրերս բանտից ազատ արձակման հանգամանքն էլ ավելի է խորացրել այդ ճգնաժամը:

Խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող և ընդամենը 27 պատգամավոր ունեցող «ՄԱՇ» խմբակցությունը ևս պատրաստվում է մասնատման, և առանց այն էլ ժամանակի ընթացքում թուլացած «ուժը» դրանով էլ ավելի է իր համար խնդիրներ ստեղծում:

Հ.Գ. Ի դեպ, վերջին տարիներին, ընդդիմություն դարձած «ՄԱՇ» մի շարք անդամներ պարբերաբար լքել են կուսակցության շարքերն՝ անցնելով «իշխանության կողմը» կամ ստեղծել առանձին կառույցներ:

Այժմ էլ խոսակցություններ կան, որ Ուգուլավան դառնալու է իշխանական ուժի համակիր, և դա է պատճառը, որ 4.5 տարի բանտում անցկացնելու փոխարեն, ընդամենը մեկ տարի երեք ամիս պատժաչափը կրելուց հետո՝ այլևս ազատություն է վայելում»: