Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել - Հայաստանում լինել օլիգարխ և միևնույն ժամանակ ընդդիմություն՝ ուտոպիա է - Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը - Ինքնասպանություն գործած երիտասարդը Երևան էր եկել բժշկական հետազոտություն անցնելու. մանրամասներ - Գևորգ Կոստանյանը նոր պաշտոն է ստացել - Արթուր Բաղդասարյանը կուսակցության անվանումը փոխեց, կաշին՝ ոչ - Այսօր վերջապես մի դրական բան երևաց. Գագիկ Սուրենյան - Ապրիլյան պատերազմում զոհված Մերուժան Ստեփանյանի տարեդարձը ծնողները նշել են երեխաների խնամքի տանը (լուսանկարներ) - ՃՈ-ն հորդորով դիմել է վարորդներին - «Եթե ընտրությունները կեղծվեն՝ կանցնի ՀՀԿ-ն, և երկիրը կմնա փոսի մեջ»

Ազգային ո՞ր փոքրամասնությունները կընդգրկվեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում


kyh

Հիմք ընդունելով 2011թ. մարդահամարի տվյալները` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում բնակվող 4 փոքրամասնությունների ցանկը, որոնք, ըստ ընտրական օրենսդրության, պետք ընդգրկված լինեն ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:

Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ: ՀՀ-ում բնակչության թվով ամենաշատը եզդիներն են՝ 35.308 քաղաքացի, ռուսներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, քրդեր՝ 2.0162: