Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Մանրամասներ՝ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից


hayk-hakobyan-gexarquniqi-poxmarzpeti-txa

Այսօր՝ հուվարի 7-ին, առավոտյան ժամը 12:30-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնում սպանել են Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդուն: NEWSPRESS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա  1988թ-ի հունվարի 1-ին ծնված Հայկ Հակոբյանն է:

Ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա՝ տղա և աղջիկ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի ականատես են եղել տարածքում գտնվող երեխաները: Վերջիններիս կրակոցների ձայնն ամանորյա «գմփիկներ» և հրավառություն է թվացել:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Գրիգոր Լուսավորիչ փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը կրակել է Անդրանիկ Հակոբյանի որդու վրա: 29-ամյա Հայկը  գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Ավելի ուշ, արդեն հիվանդանոցի ճանապարհին, նա մահացել է:

Կատարվում է հետաքննություն: