Շարմազանովը հավատում է ուրվականներին - Հնարավոր է` անձնական խնդիր են ունեցել. Ալիկ Սարգսյան - Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով - Ասե՞լ ճշմարտությունն ընտրությունների մասին, թե՞ չասել․ այս է խնդիրը - Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (ինֆոգրաֆիկա) - ՀՀԿ քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով - Այս ամենում առկա է էմոցիոնալ դաշտ. Նախարարը՝ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասով նշումների մասին - Հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության. Սենոր Հասրաթյան - «Ընտրությունների նժարին դրված է ոչ միայն իշխանության, այլև Արցախի հարցը» - Ավարտվեց Հայաստանի ջրանկարչության դարաշրջանը․ մշակվում է հողերի 47 տոկոսը

Էրդողանի «նախիջևանյան» հայտարարությունը ցնծություն է առաջացրել Բաքվում, խայծը գցված է. քաղաքագետ


erdoxan-putin-gagik-hambaryan

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հայտարարությանը, ըստ որի՝ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե երկրի սահմաններից, այլ Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից և Հալեպից: Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ դա մեծ ցնծություն է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ. «Բաքվում փորձում են կռահել, թե ինչու՞ է  Էրդողանն իր այս հայտարարության մեջ օգտագործել «Նախիջևան» եզրույթը և մեկնաբանում են այն»,-գրառել է Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը մասնավորապես գրել է.

«Ազերիները բոլորին հիշեցնում են, որ Էրդողանի հայտարարության հիմքում ընկած է ռուսների և թուրքերի միջև 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրի կետերից մեկը, որն ըստ ադրբեջանցիների, «միջազգային-իրավական երաշխիքներ» է ապահովում Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում լինելու համար:

Իր տգիտությամբ և անհոդաբաշխ մեկնաբանություններով հայտնի ազերի երեսփոխան Զահիդ Օրուջը, ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը ասել է, որ Հայասատանը մշտապես սպառնում է Նախիջևանին և Էրդողանն այս հայտարարությամբ հասկացրել է Երևանին, որ չի հրաժարվելու իր պարտականություններից այդ երկրամասի անվտանգության ապահովման երաշխավորրը լինելուց: Օրուջը նաև առաջարկել է Էրդողանին իր հայտարարության մեջ նշել նաև Ղարաբաղը:

Գրեթե նույն «բովանդակությամբ» է մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը թուրք քաղաքագետ և լրագրող Բյուլենթ Էրենթաջը…

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում ոչ ոք, գոնե վերջին տարիներին, չի սպառնացել Նախիջանին… Այդ «սպառնալիքների» մասին երևի տեղյակ են Բաքվում և Անկարայում, որոնք ինչ-որ սադրանքեր են նախապատրաստում Հայաստանի դեմ կամ էլ հիմքեր են նախապատրաստում, որ թուրքական զորքերը «օրինական» հայտնվեն Նախիջևանում:

Պատահական չեմ համարում Էրդողանի այս հայտարարությունը, որում նա հատուկ նշեց Նախիջևանը. Թուրքիայի բռնապետը մինչ այս հայտարարում էր, որ Մոսուլը և Հալեպը ևս թուրքական են, որտեղ շատ արագ հայտնվում էին թուրքական զորքերը:

Ադրբեջանցի և թուրք կեղծարարները Կարսի պայմանագիրը փորձում են ներկայացնել որպես միջազգային-իրավական փաստաթուղթ, այնինչ այն հասարակ թղթի կտոր է: Կարսի պայմանագիրը վավեր է միայն Ռուսաստանի և Թուրքիայի համար, իսկ միջազգային հանրությունն այն չի ճանաչում որպես իրավական փաստաթուղթ, քանի որ 1921 թ-ին նույն այդ միջազգային հանրությունը չէր ճանաչում բոլշևիկների իշխանությունը՝ Ռուսաստանում և քեմալականների իշխանությունը՝ Թուրքիայում որպես լեգիտիմ իշխանություն, ինչպես նաև այդ պայմանագիրը ստորագրած Հայաստանի,Վրաստանի և Ադրբեջանի բոլշևիկների իշխանությունները, որոնք համարվում էին Ռուսաստանյան բոլշևիկյան կուսակցության մասնաճյուղներ՝ Հարավային Կովկասում:

Այդ, ինչպես նաև Մոսկվայի պայմանագիրը իրավական ոչ մի ուժ չունեն:  Այդ պայմանագրերը ժամանակին ստորագրվել են երկու «իզգոյների»՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, և ժամանակն է, որ հիմա Հայաստանը ջանքեր գործադրի դրանք չեղյալ հայտարարելու համար՝ անտեսելով բոլոր ճնշումները Մոսկվայից:

Ռուս-թուրքական «ֆլիրտը» շարունակվում է, և Անկարայում ՌԴ դեսպան Կառլովի սպանությունից հետ այն ավելի է խորացել, իսկ թուրքերը շատ լավ գիտեն, որ երբ «հաճույքից» Մոսկվան «գլուխը կորցնում» է, նրանից կարելի է ավելին ստանալ, ինչպես դա եղավ 1921 թ-ին: Սակայն Մոսկվան այդ թուրքական կասկածելի «հաճույքի» դիմաց վարձահատույց է լինում ուրիշների հաշվին:

Էրդողանի կարծիքով հիմա իր և Պուտինի «ֆլիրտը» այնքան է խորացել, որ կարելի է հիշել Նախիջևանի մասին: Խայծը գցված է.  Անկարայում հիմա սպասելու են Կրեմլի արձագանքին»:

Հ.Գ.Շատ լավ առիթ է ընձեռվել, որ պաշտոնական Երևանը որևէ ձևաչափով կրկին բարձրաձայնի այդ պայամանագրերի ոչ լեգիտիմության մասին…