Եղանակը՝ առաջիկա օրերին - Մասիսում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք - Հայտնի են «Ավրորայի» հինգ հավակնորդները (տեսանյութ) - Կոտորած 1915 (տեսանյութ) - Մենք հաստատակամ ու անդրդվելի ենք մեր պայքարում. Հովիկ Աբրահամյան - Ջորջ Քլունին «Խոստումը» ֆիլմին աջակցող ուղերձ է հղել (տեսանյութ) - Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) - Հակառակորդը 9 արկ հաստոցավոր հակատանկային և ձեռքի հակատանկային նռնականետ է կիրառել. ԱՀ ՊԲ - Երկրներ և կառույցներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը (ցանկ) - Արաբկիրի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մայր Աթոռում Սուրբծննդյան պատարագ է մատուցվում (տեսանյութ)


patarag

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին մասնակցում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր հավատացյալներ:

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսը:

Նշենք, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք, իսկ հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվել է Սուրբծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ: