Երևանում զինված անձիք «ՎՏԲ Բանկ»-ից հափշտակվել են շուրջ 8,5 մլն դրամ - «Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր - Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը - Քաղաքապետարան․ Կամո Արեյանը որոշել է խուզարկել կանանց - Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը - 18+ զրույց վարչապետի հետ - Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում - Պարզվել է ազգականների կողմից 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու շարժառիթը. 3 անձ ձերբակալվել է - Արա Աբրահամյանը «դաբրոն» տվեց. Սերժ Սարգսյանն արդեն «կարող» է վարչապետ դառնալ (տեսանյութ) - Մահացել է սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 հայ


stambul-ahabekchutyun-turqia

Ամանորի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 հայ: Այս մասին NEWSPRESS.am-ին հայտնում են մեր աղբյուրները: Վերջիններիս փոխանցմամբ՝ հայտնի են նրանցից երկուսի անունները: Ստամբուլում տեղի ունեցած զինված հարձակման զոհերից մեկը 35-ամյա Տիգրանն է, մյուսը՝ 40-ամյա Արմանը: Մյուս 3-ի ինքնությունը ճշտվում է: Նրանց մասին կհայտնենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Ստամբուլում Ամանորի գիշերը Reina գիշերային ակումբի վրա զինված հաձակման հետեւանքով զոհվել է 39, վիրավորվել շուրջ 65 մարդ: Զոհվածների թվում կան 16 օտարերկրացիներ, նրանցից 5-ը՝ հայեր են: Այս պահին ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում հարձակվող անձին գտնելու նպատակով:
Նոր տարվա գիշերը Ստամբուլում կարգուկանոնի հսկման համար աշխատել են 17 հազար ոստիկաններ: Վերջերս տեղի ունեցած մի քանի ահաբեկչական հարձակումներից հետո Թուրքիայի ողջ տարածքով անվտանգության կանոնները խստատցվել են:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ որոշակի մանրամասներ սկսել են պարզվել, սակայն իշխանություններն աշխատում են, որպեսզի կոնկրետ արդյունք լինի: Դեռևս պարզ չէ, թե ով է կանգնած ահաբեկչության հետեւում: