Ես ուզում եմ, որ մեր հայ ժողովրդի մեջ շատ լինեն Ղուկաս Ուլիխանյանի նման մարդիկ. (տեսանյութ) - Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին շրջանառվող լուրը հերյուրանք է - Աչքը չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս - Տարածաշրջանում պատերազմ զսպողը զինվորն է. Սերժ Սարգսյան - Ղուկաս Ուլիխանյանն իր նպաստն է բերելու առողջապահական համակարգի բարելավմանը (տեսանյութ) - Սամվել Բաբայանն ընդունել է իրենց առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. դատախազություն - Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ. վարչապետ (լուսանկարներ) - Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն կիրականացվի - Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (լուսանկարներ) - Ինչո՞ւ է բարբաջում իշխանության կողմից ուղարկված «բամբիռ» Իսագուլյանը

Դժվարություններից չպետք է խեղճանանք. ՀՀ վարչապետի Ամանորյա ուղերձը (տեսանյութ)


varchapet-karen-karapetyan-uxerc-amanor

Սիրելի հայրենակիցնե՛ր.

Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:
Սրտա՛նց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի:

Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված բոլոր ցանկությունները ա՛նպայման կիրականանան:
Ցանկանում եմ նաև, որ նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնաք լա՛վատեսությամբ տրամադրված, աշխատանքային նո՛ր եռանդով, և մասնակից դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք:

Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին:

Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մե՛նք անելու ենք, և դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ցանկությունը, կամքը և լավատեսությունը:

Սի՛րելի ժողովուրդ,

Չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են: Նշանակու՞մ է դա, որ այդ դժվարություններից պետք է խեղճանանք, պետք է նեղսրտենք: Իհարկե՝ ոչ: Հա՛կառակը, պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ:
Առջևում մեզ ծանր աշխատանք է սպասվում: Խնդրում եմ ձեզ չկասկածե՛լ, որ մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք, և գնալու ենք մինչև վերջ: Մեր ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ միասին ամեն օր մի քայլ անելով, մի քար դնելով հաստատակամ շարժվենք առաջ:

Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ և համարձակ:
Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ, բոլորիդ՝ լավ տրամադրություն: