«Ուժեղ մնա, Մանչեսթեր»․ Հենրիխ Մխիթարյան - Վանաձորի քաղաքապետի աստղային փառքը «կրծել է» նրա բանականությունը - ԵԼՔ-ն ընթացք է տալիս «Զիբիլիկսի» գործին. Փաշինյանի գրությունը ՀՀ գլխավոր դատախազին - «Նաիրիտի» գործը Քննչական կոմիտեում է - Անահիտ Բախշյան. Երևանի թիվ 79 մանկապարտեզում կադրային ջարդ է (լուսանկար) - Պատրաստ եմ ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը․ Սէֆիլյան - Փոքրիկ Հովհաննեսին վիրահատելու համար 3000 դոլար է անհրաժեշտ (տեսանյութ) - «Կսպանեմ, կմորթեմ». Արաբկիրում ավազակային հարձակումը բացահայտվեց (տեսանյութ) - Քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել - Ռուսական առաջին ալիքի անդրադարձը՝ Հայաստանում տեղի ունեցած «Տոլմայի փառատոնին» (տեսանյութ)

Թերացումներն ընդունվեցին առանց լուրջ դիտողությունների. Շիրակի մարզն ամփոփել է 2016-ը՝ թերակատարումներով


teracumnern-yndunvecin-aranclurj-ditoghutyunner-shirak-marznampopel-tarin-terakatarumnerov-hovsep-simonyan

Շիրակի մարզի համայնքները բյուջեների սեփական եկամուտները 2016 թվականին կատարել են 87,9 տոկոսով:

Թերակատարումը կազմում է շուրջ 239 միլիոն դրամ, սակայն այս ցուցանիշը դեռ կարող է փոխվել առաջիկա երկու օրվա ընթացքում: Նախորդ տարվա համեմատ թերակատարումը կազմում է 5 տոկոս: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրել են Արթիկի տարածաշրջանի համայնքները՝ 94,3 տոկոս:

Ինչպես հաղորդում է NEWSPRESS.am-ի թղթակիցը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարզային խորհրդի նիստի ժամանակ համայնքների ղեկավարներին հորդորեց այս երկու օրում բարելավել այդ արդյունքները: Չցանկանալով տոնական տրամադրությունը փչացնել՝ Շիրակի մարզպետը համայնքների ղեկավարներին լուրջ դիտողություն չարեց, բայց հորդորեց լավ աշխատել ու չթերանալ:

Գյումրիի քաղաքապետն էլ մի փոքր դժգոհեց, որ դժվար է հարյուր տոկոս հավաքագրում ապահովվել. «Որովհետև մարդիկ հեռացել են: Օրինակ՝ Գյումրիում հաշվառված է 150.000 մարդ, բայց մարդիկ էստեղ չեն, դուռը փակ է: Մեզ պետք է մի հատ հաշվառում անենք, որ իմանանք՝ ով կա, ով չկա, նրանց հանենք ցուցակներից, որ էդ բեռը մեզ վրա չմնա»:

Թերացումները ոչ միայն հավաքագրումների հարցում էր: Մի քանի տարի է՝ գյուղական տնտեսություններին օգնելու համար պետությունը աջակցում է, սերմացու տրամադրում գարնանը, որ աշնանը գյուղացիները վերադարձնեն սերմացուն՝ կա′մ մշակաբույսերի, կա′մ գումարի տեսքով: Բայց կուտակված պարտքերի պատճառով այս տարի պետությունը որոշել է այլևս չաջակցել: Նախորդ տարիներից կուտակված պարտքը կազմում է 118 մլն դրամ, ու Գյուղատնտեսության նախարարությունը ցորենի առաջին վերարտադրության ծրագիր չի իրականացնի 2017 թվականին:

2016 թվականին կարկտահարության պատճառով տուժել են մարզի թվով 18 համայնքի գյուղացիական տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները` 4600 հա, վնասի չափը կազմել է մոտ 1.4 մլրդ դրամ: Խնդիրը մեղմելու նպատակով մարզում տարվա ընթացքում տեղադրվել է 10 հակակարկտային կայան, Իսկ Լեռնային Ղարաբաղից ցորենի որոշակի քանակ է բերվել, որը հատկացվել է տուժող համայնքներին:

Շիրակում հնդկացորենի ցանքատարածություններն ավելացնելու հնարավորություն կա. «Այժմ, երբ Բավրա համայնքում շահագործման փուլին է հասել հնդկացորենի տարեկան 9000 տ հզորությամբ վերամշակման արտադրամասը, նոր հնարավորություններ են ստեղծվում ավելացնելու հնդկացորենի ցանքատարածությունները՝ հասցնելով այն մինչև 6000 հեկտարի»,- հույս հայտնեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ Շիրակի մարզում մոտ 5000 հեկտար ավելի քիչ ցանքատարածություններ են մշակվել: Այս ցուցանիշը ոչ միայն պայմանավորված է արտագաղթի հետ, նաև մթերքի իրացման խնդիրներով են պայմանավորված: