Սիսիան-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից - «Հայը պաշտում է չալաղաչը, դրա համար էլ էս օրին ենք». հավատի ու եկեղեցու վերականգնում է պահանջում Շիրակի թեմի առաջնորդը (ֆոտո) - ԵՊՀ ուսանողին մեղադրանք է առաջադրվել սպանության, ծանր մարմնական վնաս պատճառելու համար - Առողջական խնդիրներ ունեցող 2 զինծառայող ազատվել է ծառայությունից. ՀՔԱՎԳ - Հոսպիտալում մահացել է ծանր վիրավոր զինվորը - Մահացել է Առողջապահության նախարարի կինը - Ավանդների փոխհատուցմա՞մբ մտահոգ, թե՞ նախընտրական PR - «Վարչապետը քրեաօլիգարխիկ համակարգի զոհը դարձավ» - Խոշոր վթար՝ Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ - Իրադրությունն առաջնագծում

2017 թվականի նվերը Գյումրիին. Ֆինանսների նախարարը Գյումրիում ստորագրել է 23, 8 միլիոն եվրոյի վարկը


finansner-naxarar-varedan-aramyanaycn-gyumrihandipum-qaxaqapetaranum-samvel-balasanyan-asfaltapatman-hamar-tramadrvox-vark

Նոր տարուց առաջ, բայց Նոր տարվա ծրագրով Գյումրի էր այցելել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Գյումրիի քաղաքապետի և նախարարի միջև ստորագրվեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիր:

Ծրագիրն իրացվելու է 3 տարում՝ 3 փուլով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Վարկային մասը մարվելու է տարիների ընթացքում: Առաջիկա երեք տարվա ընթացքում մարվելու են միայն տոկոսները, որը վճարելու է Գյումրիի քաղաքապետարանը:

Քաղաքում վարկային այս գումարով նախատեսվում է վերականգնել մոտ 16 կմ ճանապարհ: Ծրագիրը, բացի փողոցների վերականգնման աշխատանքներից, ներառում է նաև խնայողական լամպերի տեղադրում, լուսակետերի ավելացում, ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, մայթերի բարեկարգում:

Արդեն նախատեսված է, որ 16 կիլոմետր փողոցների հիմնանորոգումը պետք է բավարարի որոշակի չափորոշիչների, մասնավորապես, ասֆալտաշերտը պետք է լինի մոտ 20 սմ, բայց Սամվել Բալասանյանը Ֆինանսների նախարարին ներկայացրեց իր ծրագիրը. «Ես կարծում եմ, որ եթե մենք ասֆալտի շերտը պակասեցնենք, կկարողանանք ավելի շատ փողոցներ բարեկարգել, 12 սմ հաստությամբ ասֆալտաշերտով կկարողանանք 22 կմ ասֆալտապատել»:

Այս առաջարկը դեռ քննարկվելու է, խորհրդատուների մրցույթն առաջիկայում է, ու միայն մասնագիտական եզրակացությունները թույլ կտան փոխել ճանապարհաշինարարական չափորոշիչները: «Կարծում եմ, որ այս ծրագիրը էապես կփոխի Գյումրու դեմքը, ու մենք կարող ենք մասնավորին շահագրգռել, որ ծրագրեր անի Գյումրիում: Սա համատեղ ու միասնական ծրագիր է, որ մենք քաղաքապետարանի հետ ջանք ենք թափելու, որ արդյունավետ լինի»,- իր խոսքում նշեց ՀՀ ֆինանսների նախարարը:

Նշենք, որ այս գումարով կասֆալտապատվի Գյումրիի կենտրոնական փողոցների մի մասը միայն: Իսկ մյուս կենտրոնական փողոցները կրկին կարկատանների ձևով կբարեկարգվեն՝ մասամբ անցանելի դարձնելով ճանապարհները: Երկրորդական փողոցները դեռ բարեկարգվում են՝ շատ «հին ու ավանդական եղանակով»՝ կա′մ խճապատվելու են, կա′մ սալապատվելու Արթիկի տուֆով: