«Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով - Սկանդալային լուսանկար ՆԱՏՕ-ի գագաթաժողովից (լուսանկար) - Արմենին անվանակոչել էին արցախյան պատերազմում զոհված հորեղբոր անունով․ մանրամասներ - ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին (ֆոտո) - Ուշադրություն․ որոնվում է տեսանյութում պատկերված կինը - Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել - 13-ամյա երեխան կամրջից վայր է ընկել և մահացել. քննություն է տարվում - Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը - Առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն

Հայաստանը ոչինչ չունի անելու, փուչիկ և իրենից ոչինչ չներկայացնող, ՀԱՊԿ-ում


HAPK

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ՀԱՊԿ-ի արձագանքին: Ըստ նրա՝ Հայաստանը ոչինչ չունի անելու այդ փուչիկ և իրենից ոչինչ չներկայացնող կազմակերպության մեջ:

Գագիկ Համբարյանը մասնավորապես գրել է.

«Նախապես ասեմ, որ ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ էլ` հյուսիսամետ, այլ հայամետ եմ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արված մեկնաբանությունը որոշ մարդկանց մոտ մեծ ցնծություն է առաջացրել:

Զարմանում են, թե ինչի՞ վրա են ուրախացել: ՀԱՊԿ-ն նախազգուշացրել, թե սպառնացել է Ադրբեջանին, որ Հայաստանի դեմ կազմակերպված դիվերսիաների հետևանքները շատ ծանր են լինելու Բաքվի համար: Սա ընդամենը մի անատամ ու ոչինչ չասող հայտարաություն է, որն Ադրբեջանը «լսում» է որերրորդ անգամ և արդեն ունի ՀԱՊԿ-ի դեմ իմունիտետ: Ռազմա-քաղաքական խմբավորումը ՆԱՏՕ-ն է, որն անցյալ տարվա նոյեմբերին ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ժամանակ շատ խիստ հայտարարությամբ հանդես եկավ և սպառնաց Մոսկվային չափը չանցնել Թուրքիայի հետ հարաբերություններում: Հենց դա զսպեց ՌԴ նախագահ Պուտինին:

Սա՛ է ռազմավարական գործընկերությունը, սա՛ է համագործակցությունը: ՆԱՏՕ-ն հզոր է նրանով, որ Թուրքիային ատող Հունաստանը, թուրքերին չսիրող շատ եվրոպական երկրներ ամեն ինչ կողքի դրած կանգնեցին Անկարայի կողքին, երբ վերջինսիս սպառնում էր «ռուսական արջը»: Իսկ ի՞նչ ունենք մենք: Ինչ-որ գործընկերների՝ ի դեմս Բելառուսի և Ղազախստանի, որոնք արդեն չեն էլ թաքցնում իրենց հակահայ աղաքականությունը, արդեն երկրորդ անգամ թույլ չեն տալիս, որ ՀՀ ներկայացուցիչը ստանձնի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը:

Որերորդ անգամ են Ադրբեջանի դիվերսիոն խմբերը խախտում հայ-ադրբեջանական սահմանը, որն ի դեպ ստանձնել է պաշտպանել ՀԱՊԿ-ն ու «ձայն բարբառո հանապատի: Բացի անիմաստ և խոսքից գործի չանցնող հայտարարություններից այն կողմ ՀԱՊԿ-ն բան չի անում:
Ի՞սկ որտեղ է Ռուսաստանը,որի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թ. օգոստոսին Հայաստան այցելության ժամանակ ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին,որի կետերից մեկի համաձայն ՌԴ-ն պարտավորվում է պաշտպանել ոչ միայն Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի,այլև Ադրբեջանի և Վրաստանի հետ:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ չի պաշտպանում, թե՞ ռուսների համար Տավուշի մարզը ՀՀ տարածք չէ:
ՀԱՊԿ-ն չի կատարում իր ստանձնած պարտականությունները ՀՀ-ի նկատմամբ, որը Երևանը պետք է օգտագործի և դուրս գա այդ կազմակերպությունից,որին ազերիները հեգնանքով «Պուտինյան ՆԱՏՕ» են անվանում, իսկ այդ կազմակերպության «կնքահորն» էլ պետք է բացատրել, որ Հայաստանը ոչինչ չունի անելու այդ փուչիկ և իրենից ոչինչ չներկայացնող կազմակերպության մեջ, որն անհետևանք հայտարարություններից բացի ուրիշ ոչնչի ընդունակ չէ: .Իսկ մենք կարող ենք հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում կարգավորել մեր հարաբերությունները,որոնցում բավական խնդիրներ են կուտակվել: Իսկ այդ խնդիրներից մեկը հենց հայ-ադրբեջանական սահմանի պահպանության հարցն է,որի վերաբերյալ ՌԴ-ն պարտականություններ ունի ՀՀ-ի հանդեպ»,- գրել է քաղաքագետը և ավելացրել.

Հ.Գ.Մոսկվայում շատ զարմացած են այն հանգամանքից, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունները Հայաստանում բավական աճել են: Այդ ամենում ռուսները մեղադրում են գրանտակեր ՀԿ-ներին,որոնք հովանավորվում են Արևմուտքից: Սակայն ամենամեծ հակառուսական տրամադրությունները Հայաստանում սերմանում են հենց նույն ռուսները: Վառ օրինակը՝ ՀԱՊԿ-ն է՝ ազերիների ասած «Պուտինյան ՆԱՏՕ»-ն, որի պատվի հետ հենց նույն ադրբեջանցիներն են միտումնավոր խաղում՝ հայերիս մոտ սերմանելով թերհավատություն և զզվանք մի կազմակերպության հանդեպ, որի անդամ է ՀՀ-ն և որի գործունեությունը ավելի շատ հակահայկական է: